News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգում 3:1 հաշվով ավարտված Ռուսաստան – Հայաստան խաղից հետո թիմերի գլխավոր մարզիչները մամուլի ասուլիսում իրենց գնահատականն են տվել հանդիպմանը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում թիմն ավելի լավ խաղաց, քան Երեւանում, սակայն հաջողությունն ուղեկցեց դաշտի տերերին, քանի որ Ռուսաստանի հավաքականի խաղացողներն ավելի փորձառու են եւ հանդես են գալիս այնպիսի ակումբներում, որոնց մակարդակն ավելի բարձր է, քան Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների ակումբները: Ըստ Մինասյանի` 1:1 հաշվից հետո խաղն ընթացավ մինչեւ առաջին սխալը եւ հաջորդ գնդակը խփեցին ռուսները: Մինասյանը պատահականություն չի համարել Պավլյուչենկոյի խաղից խփած գոլերը, քանի որ դրանք Հայաստանի հավաքականի դիրքային սխալների հետեւանք էին: Իսկ հաշիվը բացելուց հետո անմիջապես բաց թողնելը բացատրել է 21-22 տարեկան երիտասարդ խաղացողների փորձի պակասով:

Ռուսաստանի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հայտարարել է, որ արժանին պետք է մատուցել Հայաստանի հավաքականին, որը շատ լավ խաղաց: Նա հրաժարվել է գնահատել եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու Հայաստանի հնարավորությունները` կարեւորելով միայն իր թիմի առաջին տեղ գրավելը:

Խաղի վերաբերյալ Ադվոկատը հայտարարել է, որ իր թիմի գործողություններում ինչ-որ նյարդայնություն կար եւ միակ բանը որ գոհացնում է` հանդիպման հաշիվն է: Ամառային արձակուրդից առաջ Ադվոկատի համար շատ կարեւոր էր հաղթական հաշիվը: Հոլանդացին էլ նշել է, թե Ռուսաստանի հավաքականը Երեւանում ավելի լավ տեսք ուներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Orange Fitness-ը նշեց 10-րդ տարեդարձը
Orange Fitness-ը առաջինը Հայաստանում որդեգրեց «ավելին, քան ֆիթնես» մոտեցումը…
NEWS.am-ի նոր նախագիծը՝ ՖԻՖԱ-ի Աշխարհի Գավաթին ընդառաջ
Գործակալությունը գործարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնության հատուկ էջը...
Բրազիլիայում ձերբակալվել են Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչություն կազմակերպելու մեջ կասկածվող անձինք
Բրազիլիայի երկու քաղաքացիների կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ…
Եվրո-2016. Գրիզմանի դուբլն աշխարհի չեմպիոնին զրկեց եզրափակիչից (ֆոտո)
Եզրափակիչում՝ Ֆրանսիա - Պորտուգալիա...
Սերժ Սարգսյանը Մոսվկայում ներկա է եղել Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացմանը
Ստուգատեսի հաղթողն իրավունք կունենա մասնակցելու նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում նախանշված չեմպիոնական մրցախաղին...
Բարով եկար քո հողը, քո տունը. հայ կին պատգամավորը՝ Արաս Օզբիլիսին
Չպետք է մոռանալ, որ Արասը ծնվել է Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում ու այս հողերի աճեցրած արժեք է...
Ամենաշատ