Առնվազն 7 մարդ մահացել է, եւս յոթ քաղաքացի վիրավորվել Չինաստանի հյուսիս-արեւելքում դանակով հարձակման հետեւանքով, հաղորդում է Associated Press-ը:
Հարձակումը տեղի է ունեցել Լյայոնին նահանգի Կայուան քաղաքի փողոցներում մեկի վրա՝ բաղնիքի մոտ:
Կասկածյալը ձերբակալվել է: Նրա արարքի դրդապատճառները դեռեւս հայտնի չէն:
Չինաստանի օրենսդրությունը խստացրել է հրազենի վաճառքի եւ պահելու մասին օրենքը, եւ հարձակումները հիմնականում իրականացվում են սառը զենքի կիրառմամբ:
Մարդիկ, որոնք կատարում են այդպիսի հանցագործություններ, ավելի հաճախ նկարագրվում են՝ որպես հոգեկան խանգարումներ ունեցող կամ հասարակության վրա վիրավորված քաղաքացիներ: