News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանը 48 մարդու է մեղադրել լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը ներգրավված լինելու մեջ: Այս մասին հայտարարել է Իրանի դատական համակարգի մարդու իրավունքների հարցերի գերագույն խորհրդի ղեկավար Ալի Բաղերի-Քանին, հաղորդում է Mehr-ը:

«Մենք հայտնաբերել ենք 48 կասկածյալի, որոնք կապ ունեն Սուլեյմանիի սպանության հետ, եւ մենք անհրաժեշտ միջոցներ ենք կիրառել նրանց դատական հետապնդման համար: Երկրներ, որոնք որեւէ կերպ ներգրավված են այդ ահաբեկչական գործողությանը, հարցում է ուղարկվել տեղեկատվության եւ փաստաթղթերի տրամադրման մասին: Գերմանիան վերջին երկիրն է եղել, մենք տվյալներ ենք ստացել այն մասին, որ Գերմանիայում ԱՄՆ-ի ռազմաբազան մասնակցել է ամերիկական անօդաչուների մասին տեղեկատվության փոխանակմանը, որոնք օգտագործվել են Սուլեյմանիի սպանության համար»,-ասել է նա:

Նա Բեռլինի կոչ է արել համագործակցել Իրանի դատական իշխանության հետ, որպեսզի այդպիսով օգնի պարզել այդ գործի շուրջ անորոշությունը:

Գեներալ Սուլեյմանին սպանվել է 2020-ի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանից ոչ հեռու ավիահարվածի հետեւանքով: Նրա սպանության մասին հրաման է արձակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ