News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանիան ընտրել է իշխող «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության նոր ղեկավարին՝ 59-ամյա Արմին Լաշետին, հայտնում է DW-ն:

Լաշետը կուսակցության ղեկավար է ընտրվել 521 ձայնով: Նրա մրցակիցը Ֆրիդրիխ Մերցն էր, որը հավաքել է 466 ձայն:

Իշխող կուսակցության նախագահի բոլոր երեք թեկնածուներից Լաշետը, ով 2017 թվականից զբաղեցնում է Գերմանիայի ամենախիտ բնակեցված Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային նահանգի վարչապետի պաշտոնը, ամենաշատն է կողմ արտահայտվում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ «Քրիստոնեադեմոկրատական միության» ընթացքը շարունակելուն:

2012 թվականից Լաշետը ՔԴՄ հինգ փոխնախագահներից մեկն է: Ռեյնի մարզից կաթոլիկը միշտ եղել է նշված կուսակցության նախագահի հուսալի գործընկերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ