News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի փոստային ծառայությունը ժամանակավորապես կփակի փոստի բաժանմունքները Վաշինգտոնում երկրի ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալությանը նախապատրաստվելու շրջանակում, հաղորդում է Fox News-ը:

Փակ եւ հեռացված են փոստարկղերը:

«Դա մեր սովորական ընթացակարգերի մի մասն է՝ ապահովել մեր աշխատակիցների եւ հաճախորդների անվտանգությունը բողոքի ցույցերի ժամանակ»,-ասվում է Փոստային ծառայության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերի Փոստային ծառայության ավելի քան 15 օբյեկտներ ավիրվել են Կոլումբիա շրջանում:

Հունվարի 20-ին Կոլումբիա շրջանում տեղի կունենա փողոցների զանգվածային փակում, ինչը սովորական գործընթաց է ԱՄՆ նախագահի երդմնակալության ժամանակ անվտանգությունն ապահովելու շրջանակում, սակայն այս տարի անվտանգությունը հասցվել է աննախադեպ մակարդակի. տեղակայվել են Ազգային գվարդիայի 21 000 ծառայողներ եւ 5 000 զինծառայողներ, որոնք այդտեղ կիրականացնեն ծառայությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ