News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ուղիղ 60 տարի առաջ՝ 1961 թվականի հունվարի 17-ին, մահապատժի էր ենթարկվել Պատրիս Լումումբան՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության առաջին վարչապետը, 1960 թվականի հունիսին երկրի անկախությունը հռչակելուց հետո, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Այդ տարելիցի կապակցությամբ RTBF հեռուստաալիքը հաղորդել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի եւ դրա փորձագետների իրականացրած հետաքննության արդյունքների մասին այդ իրադարձության եւ դրանում Բելգիայի պետության ներգրավվածության վերաբերյալ:

Ըստ հանձնաժողովի եզրակացությունների՝ Լումումբայի սպանությունը կապված չէ 1960 թվականի հունիսի 30-ին գաղութացման դեմ իր ցասումով լի ելույթի հետ, ինչպես համարում էին նախկինում: Ընդ որում՝ այդ ելույթի ժամանակ ներկա է գտնվել նաեւ բելգիացիների թագավոր Բոդուենը, իսկ իր ելույթն աֆրիկացի քաղաքական գործիչն ամփոփել էր «Մենք այլեւս ձեր կապիկները չենք» պատմության մեջ հայտնի արտահայտությամբ:

Ինչպես պնդում են հետաքննության մասնակիցները, Լումումբայի մահապատիժը Բելգիայի կողմից հատուկ կազմակերպված դավադրության հետեւանք չէր՝ ի պատասխան Բրյուսելի հետ կապերը խզած եւ անկախություն ստացած աֆրիկյան երկրին:

Աֆրիկայի անկախության համար պայքարի խորհրդանիշը դարձած Կոնգոլական առաջնորդի սպանությանը, համաձայն հանձնաժողովի եզրակացության, հանգեցրել է ոչ միասեռ կոալիցիայի մասնակցության գործընթացը, որի անդամները երկրի ճգնաժամային շրջանում ձգտել են իշխանության եւ ազդեցության իրենց մասը յուրացնել եւ հաստատվել այդ դիրքում:

Ընդ որում, ինչպես պնդում է RTBF-ը՝ հղում անելով հետաքննությանը, 1960 թվականի հունիսից Բելգիայի պաշտոնատար անձինք «ակտիվորեն միջամտել են այդ գործընթացին, որպեսզի թուլացնեն Լումումբայի կառավարությունը վարչապետին տապալելու նպատակով, հասնեն տնային կալանքի վճռին, ինչպես նաեւ իրականացնեն Լումումբային բանտարկելու նպատակը Կատանգիում (հարավ-արեւելյան նահանգ), որտեղ նա այնուհետեւ կսպանվեր»:

Ինչպես ասվում է հրապարակման մեջ, «ոչ մեկը երբեք բացահայտ չի ներկայացնի այդ քաղաքականության պատճառները, սակայն ակնհայտ է, որ այդ բելգիացի պաշտոնատար անձինք Լումումբայի անձի մեջ տեսել են Կոնգոյի առաջնորդ, որը կարող էր ձախողել բելգիական եւ արեւմտյան ազդեցությունն անկախ Կոնգոյում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ