News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են.

«Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հերթական գրությամբ դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից՝ Թուքիայի աջակցությամբ ու օտարերկրյա վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծված 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված ծանր հետեւանքներին։

Պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն Արցախի ժողովրդի դեմ կիրառել են միջազգայնորեն արգելված կասետային զինամթերք, սպիտակ ֆոսֆոր կամ թերմիտային նյութեր պարունակող զենքեր։ Նման գործողությունները շրջակա միջավայրին անուղղելի վնաս հասցրեցին՝ լայնամասշտաբ անտառային հրդեհներից մինչեւ օդի, հողի, ջրի եւ բուսական ու կենդանական աշխարհի թունավորում։

Նման վտանգները սպառնում են շրջակա միջավայրին՝ էապես ազդելով միջազգային բնապահպանական պայմանագրերով եւ կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունների կատարման ժամկետների եւ շրջանակների վրա։

Բնապահպանական վնասի ամբողջ չափը դեռ ենթակա է մանրամասն մոնիթորինգի եւ գնահատման։

Կարեւոր է նշել, որ ադրբեջանական ագրեսիան չի սահմանափակվել միայն Արցախով, այլ տարածվել է մինչեւ Հայաստանի Հանրապետության տարածք։

Այսպիսով, ներկայումս Հայաստանը կանգնած է բնապահպանական վտանգների մեծ ռիսկի առջեւ, մասնավորապես․

Անտառածածկ տարածքների կորուստ, անտառի դեգրադացիա եւ անտառային հրդեհների ռիսկերի մեծացում

Հրդեհները կանխամտածված կերպով վնաս են հասցրել «Արծվաբերդ» եւ «Սյունիք» անտառային տնտեսություններին

Ջրի, սանիտարական մաքրման, թափոնների ենթակառուցվածքների կորուստ կամ խափանում, պոչամբարներ եւ այլն

Լանդշաֆտներին, գեոբազմազանությանը եւ կենսաբազմազանությանն ուղղված ֆիզիկական վնաս

Հսկայական քանակությամբ բեկորներ եւ փլատակներ, որոնք կարող են օդի եւ հողի աղտոտում առաջացնել եւ այլն

Հայաստանի համար մարտահրավերների այս ժամանակահատվածում պատերազմի նման ծանր հետեւանքները հնարավոր չէ միայնակ ղեկավարել։

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը եւ նախարար Ռոմանոս Պետրոսյանը կոչ են անում միջազգային հանրությանը՝ ակտիվորեն ներգրավվել եւ օժանդակել Հայաստանում շրջակա միջավայրի վնասի մանրակրկիտ գնահատմանը եւ մեղմել սահմանային տարածքում ստեղծված կրիտիկական իրավիճակը։

Գրությունն ուղարկվել է՝

 Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Շ․ Շարփին

Ռամսարի կոնվենցիայի գլխավոր քարտուղար տիկին Մ․ Ուրեգոյին

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Է․ Մրեմային

«Միգրացվող վայրի կենդանիների տեսակների պահպանության մասին» կոնվենցիայի «Աֆրո-Եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» (AEWA) համաձայնագրի գործադիր քարտուղար պարոն Ժ․ Տրուվիեյին

Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանման մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Է․ Ֆրենկելին

 Բեռնի կոնվենցիայի գլխավոր քարտուղար տիկին Ու․ Ստիքերին

ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրերի գործադիր տնօրեն տիկին Ի․ Անդերսենին

Բնության պահպանության միջազգային միության գլխավոր տնօրեն պարոն Բ․ Օբերլին

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ, «Եվրոպական կանաչ գործարք»-ի համար պատասխանատու հանձնակատար Ֆրանս Թիմմերմանսին

Շրջակա միջավայրի, օվկիանոսների եւ ձկնորսության հարցերով հանձնակատար Վիրգինիուս Սինկիավիչիուսին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ