News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Վերսին Լարս» հսկիչ անցակետից մինչեւ Վլադիկավկազ ճանապարհի տարբեր հատվածներում 100 կմ երկարությամբ կուտակվել է 800-ից ավելի բեռնատար: Այս մասին հունվարի 19-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վերին Լարս» հսկիչ անցակետում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը:

Նա պարզաբանեց, որ դրանցից 50-60-ը հայկական մեքենաներ են, բայց ոչ մեկը շտապ բեռ չի փոխադրում: Պաշտոնյայի հավաստմամբ՝ հերթերի հետ կապված վիճակն այդքան սարսափելի չէ, քանի որ եթե ճանապարհները բացվեն, ապա թողունակությունը կարող է կազմել մինչեւ 500 մեքենա: «Դիտվում է եղանակային անբարենպաստ իրադրություն, երեկ ձյուն է եկել: Ըստ կանխատեսումների՝ ձյուն կտեղա եւս 2 օր: Այնուհետեւ վրացական կողմը կփորձի Կազբեգի կողմից ճանապարհը բացել: Խաչի լեռնանցքը փակ է, իրավիճակը լուրջ է, ուժգին քամիներ են փչում, անգամ ձնահոսքի սպառնալիք կա: Մաքսային ծառայության աշխատակիցները ձեւակերպումները կատարում են տեղում, որ ճանապարհները բացվելիս ավտոմեքենաները կարողանան միանգամից անցնել: Հիմա բեռնատար մեքենաների երթեւեկություն չկա»,- նշեց Թանանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ