News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր վերջին աշխատանքային օրը պարգեւ է հանձնել Բահրեյնի թագավոր Համադին, հայտնում է AFP-ն:

Թրամփը, որը արաբների կողմից Իսրայելի ճանաչումը համարում է արտասահմանում իր նախագահության գլխավոր նվաճումը, անցյալ շաբաթ նման պարգեւ էր հանձնել նաեւ Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ VI-ին` Իսրայելի հետ կապերը վերականգնելու նրա քայլի համար:

Պարգեւի մասին հայտարարելով՝ Թրամփը նաեւ հարգանքի տուրք է մատուցել Բահրեյնին՝ Մերձավոր Արեւելքի խաղաղ կարգավորման իր ծրագրի տնտեսական գործոններին նվիրված համաժողովը 2019թ. ընդունելու համար

«Համադ թագավորը արտակարգ քաջություն եւ առաջնորդություն ցուցաբերեց՝ «Խաղաղության տեսլականը» սատարելով եւ Իսրայելի Պետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով»,- Թրամփի խոսքերն է մեջբերում Բահրեյնի պաշտոնական տեղեկատվական գործակալությունը: «Համադ թագավորը մարտահրավեր է նետել տարածաշրջանում խաղաղության հնարավորության մասին հին ենթադրություններին եւ այդպիսով դրականորեն փոխել է Մերձավոր Արեւելքի լանդշաֆտը շատ սերունդների համար»,- հավելել է Թրամփը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ