News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունվարի 20-ին պատգամավորների հետ հանդիպմանը վարչապետը այդպես էլ ոչ մի հարցի չպատասխանեց: Այս մասին հունվարի 21-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիաների իմաստով իրեն հավասարը չունի: «Մենք երեկ հերթական անգամ դարձանք դրա ականատեսը: Մեր հնչեցրած կոնկրետ հարցերից ոչ մեկին պատասխան չտրվեց: Դրա փոխարեն վարչապետն ընտրեց աշխատանքի այլ ոճ՝ մեղադրանքներ ներկայացնել ամենքին եւ ամեն ինչին»,- շեշտեց Տոնոյանը:

Ավելին, ինչպես նշեց պատգամավորը, Փաշինյանը անցյալ տարվա նոյեմբերի 9-ի իր ստորագրած հայտարարության համար սկսեց մեղադրել տառացիորեն բոլորին, որը պատգամավորը խայտառակ որակեց: Քաղաքական գործչի խոսքով՝ Հայաստանի վարչապետը առիթը բաց չթողեց մարդկային կորուստների համար նույնպես ընդդիմությանը մեղադրել՝ հրաժարվելով որեւէ պատասխանատվությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ