News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սուրբ ծննդյան օրը՝ Գրիգորյան օրացույցով հունվարի 6-ի լույս 7-ի գիշերը, չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմում մինչեւ վերջերս գտնվող հնագույն վանքում Ադրբեջանի ալբանաուդիական համայնքի ներկայացուցիչները պատարագ են անցկացրել: Համայնքի պաշտոնական կայքը հայտնել է «երկար տարիներ հետո առաջին անգամ Քարվաճառի հին ալբանական Խուդավենգ վանքում աղոթք է իրականացվել»:

«Սա արդեն երրորդ այցն է: Առաջին այցը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին, երկրորդը՝ դեկտեմբերի 30-ին: Ուդի ժողովուրդը միակն է, որը քրիստոնեություն է ժառանգել Կովկասյան Ալբանիայի հնագույն պետությունից: Խուդավենգ վանական համալիրը 6-7-րդ դարերի Կովկասում ալբանական քրիստոնեության ժամանակաշրջանի հուշարձան է: Երկար տարիներ այն հայերը ամբողջ աշխարհին ներկայացրել են որպես հին հայկական եկեղեցի»,-ասվում է հրապարակման մեջ, գրում է «Նովայա գազետա»-ն:  

Հոդվածագիրը նշում է, որ Խուդավենգը կամ Խուդավանգը, որտեղ ժամանել են մարդիկ, ովքեր իրենց համարում են Կովկասյան Ալբանիայի բնակիչների ժառանգներ, իրականում Դադիվանքն է, որի մասին թերթը գրել է անցած տարի նոյեմբերի 17-ին հրատարակված համարում: 2020 թվականի սկզբին հայկական զինված ուժերը լքել են Քարվաճառը, որտեղ գտնվում է վանքը, եւ այդ տարածքն անցել է Բաքվի հսկողության տակ: Սակայն Դադիվանքը հսկում են ռուս խաղաղապահները: Հունվարի 15-ին Ստեփանակերտում ճեպազրույցի ժամանակ ՌԴ  խաղաղապահ ուժերի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Դմիտրի Պերեպելկինը հայտնել է, որ «սուրբծննդյան տոներին վանք մուտքն ապահովվել է թե Հայաստանից, թե Ադրբեջանից ուխտավորների համար»:

«Կարելի է ենթադրել, որ պետությունների միջեւ վեճի առարկա դարձած այս հնագույն վանքը փաստացի համատեղ օգտագործում են հայ եւ ուդի համայնքները»:

Ուդի քրիստոնեական համայնքը Բաքվի համար զենք է դարձել տարածաշրջանի հնագույն քրիստոնեական սրբավայրերից հայերին վտարելու համար: Միջնադարում հայկական եւ ալբանական եկեղեցիների պատմությունը սերտորեն փոխկապակցված է եղել եւ միավորել է նրանց ընդհանուր հավատով: Որոշ շրջաններում Կովկասյան Ալբանիան իսկապես գտնվել է ներկայիս Լեռնային Ղարաբաղի տարածքում: Սակայն մեր օրերում ալբանական թեման օգտագործվում է հայկական եկեղեցու պատմական իրավունքը մերժելու համար ինչպես տարածքների, այնպես էլ հին քրիստոնեական հուշարձանների նկատմամբ,-նշում է հոդվածագիրը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունվարի 15-ին այցելեց Շուշի, որը նույնպես Բաքվի վերահսկողության տակ է անցել եռակողմ համաձայնությամբ, որը դադարեցրեց Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը: Ադրբեջանի ղեկավարն այստեղ եղել է Սուրբ Ամենափրկիչ դատարկ եկեղեցում: Այս այցը Հայաստանում մեծ վրդովմունք էր հարուցել: Սակայն Բաքուն, չնայած Ալիեւի դեկտեմբերյան հավաստիացումներին ղարաբաղյան տաճարներ հավատացյալների հասանելիության ապահովման մասին, ԼՂՀ-ի ամբողջ յուրացված տարածքում քրիստոնեական ժառանգության «ապահայկականացման» հետեւողական արշավ է անցկացնում: «Գրեթե բոլոր 128 ալբանական տաճարները, որ գտնվել են օկուպացման մեջ, ներառյալ Քելբաջարում (Քարվաճառ – խմբ.) Խուդավանգ (Դադիվանք – խմբ.) տաճարը, Լաչինում Աղաօղլան տաճարը, Ագդերում (Մարտակերտ – խմբ.) Գանձասարը եւ Խոջավենդի (Մարտունի – խմբ.) շրջանում Ամարասը, վերակազմավորվել են հայկական գրիգորյանական եկեղեցիների: Հայաստանը հատուկ քաղաքականություն է վարել Ադրբեջանի պատմական, կրոնական եւ մշակութային հուշարձանների նկատմամբ»,- հունվարի 14-ին AzTV հեռուստաալիքի «Գլխավոր հարցը» ծրագրի եթերում հայտարարել էր Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի հարցերով պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Գյունդուզ Իսմաիլովը:

Բաքվում միաժամանակ զարգացնում են մուսուլմանական հուշարձաններին հասցված վնասի թեման, որն իբր պատճառել է ԼՂՀ-ի վարչակազմը 3 տասնամյակում: Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով իսլամական կազմակերպությունը (ԻՍԵՍԿՕ) տեխնիկական առաքելություն է ուղարկելու՝ «Հայաստանի կողմից Ղարաբաղում պատմամշակութային եւ կրոնական ժառանգության ավերված հուշարձանների» ռեւզիայի համար, հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Սալիմ բին Մուհամմեդ ալ Մալիքը: «Վերադառնալով մենք կհավաքենք փորձագետների մեր թիմը: Այն կազմված կլինի անդամ երկրների ներկայացուցիչներից: Հույս ունենք, որ փետրվարի վերջին տեխնիկական խումբը կայցելի Ադրբեջանի ազատագրված տարածքներ»,- ալ Մալիքիի խոսքը մեջբերել է «Ինտերֆաքս-կրոնը»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ