News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունվարի 21-ին, ժամը 16.15-ին, մի տղամարդ ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում էր տվել, որ ժամը 1.20-ի սահմաններում Սյունիքի մարզի Քարաշեն գյուղում իրեն է մոտեցել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը առաջարկել է գումարի դիմաց տեղափոխել Ստեփանակերտ։ Փոխհամաձայնության չգալով՝ տղամարդը հրաժարվել է առաջարկից: Մեքենայի վարորդն իբր կասկածել է, որ տղամարդն օտարազգի է, նրան նստեցրել է ավտոմեքնան ու շարժվել դեպի Գորիս։ Ավտոմեքենան է նստել նաև զինվորական վերնազգեստով մի քաղաքացի, որը գրպանից հանելով ատրճանակ՝ սպառնացել է հանգիստ չմնալու դեպքում կրակել։ Տղամարդու մոտից հափշտակել են փող, բջջային հեռախոս ու Wi-Fi ցրիչ սարք: Այնուհետև նույն մեքենայով տղամարդուն տեղափոխել են Սյունիքի մարզի Տեղ գյուղ և հեռացել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինեն Գորիս քաղաքի 37-ամյա երկու բնակիչներ։ Կարճ ժամանակ անց նրանք հայտնաբերվեցին և ներկայացվեցին Գորիսի քննչական բաժին։ Տղամարդկանցից մեկը ներկայացրել է հափշտակած բջջային հեռախոսը՝ պատյանով, և ցրիչ սարքը:

Նրանք ձերբակալվել են։

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ