News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի համար 2020 թվականը հատուկ էր: Մի կողմից, մենք փորձում էին առաջ շարժվել զարգացման, բարեփոխումների ճանապարհով, մյուս կողմից՝ մեզ սպասում էր համավարակը, որը դրսեւորվեց որպես գլոբալ միջազգային ճգնաժամ, եւ պատերազմը Ղարաբաղում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը:

Նրա վստահեցմամբ՝ չնայած առկա բոլոր դժվարություններին, իրենք փորձել են դիմակայել նոր մարտահրավերիներին, սակայն շատ ծրագրեր ստիպված են եղել հետաձգել 2021 թվական: «Մենք բավական մասշտաբային աշխատանք ենք կատարել շատ ուղղություններով: Չգիտեմ՝ որքանով է տեղեկացված մեր հանրություն, սակայն ԿԳՄՍ նախարարությունում ես պատասխանատու եմ զարգացման ծրագրերի, ռազմավարական երկկողմ, ինչպես նաեւ բազմակողմ ծրագրերի մշակման համար»,-նշեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ որոշ ուղղություններով արդեն համապատասխան աշխատանք է տարվել:

Խոսելով ձեռքբերումների եւ հաջողությունների մասին՝ փոխնախարարը, մասնավորապես, պատմեց բնակչության սոցիալապես անապահով խմբերին պլանշետների եւ կապի միջոցների բաժանման ծրագրի մասին: Բացի այդ, իրականացվել է կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի վերահագեցում, որպեսզի այն կարողանա էլ ավելի որակյալ ծառայություններ մատուցել շահառուների ավելի մեծ թվի: Պաշտոնյան նշեց, որ այդ ամենը հաջողվել է իրականացնել միջազգային գործընկերների աջակցության եւ այնպիսի արտաքին դոնորների աջակցության հաշվին, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, «Save the children», ԵՄ-ն եւ այլն:

Ինչ վերաբերում է սփյուռքի հետ աշխատանքին, ապա, փոխնախարարի խոսքով, իրենք պարզեցրել են ԱԳՆ-ի, տարբեր դեսպանատների, մասնավորապես, Վրաստանում ՀՀ դեսպանատան հետ համագործակցության ընթացակարգը: Դրա շնորհիվ՝ արտասահմանցիները կկարողանան հեշտացված ռեժիմով ժամանել Հայաստան, հանձնել բոլոր անհրաժեշտ քննություններն ու ապա ստանալ հնարավորություն հայկական բուհեր ընդունվելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ