News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դեռեւս 2,5 տարի առաջ պաշտպանության նախարարությունը միջոցառում էր կազմակերպել, որի ժամանակ ես առաջարկեցի Հայաստանում զրահապատ զինվորական եւ քաղաքացիական ավտոմեքենաների արտադրություն հիմնել: Այս մասին հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Արտակ Թովմասյանը:

Նրա խոսքով՝ սա կարեւոր է պատերազմական վիճակում գտնվող երկրների համար: Նա հավելեց, որ այս հարցի հետ կապված հանդիպումներ են անցկացվել երկրի ղեկավարության, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ մանրամասները համաձայնեցնելու համար: «Մենք պատրաստ ենք նպաստելու այս ոլորտում ներդրումներին: Մինչեւ հիմա Կառավարությունից այս ուղղությամբ առաջարկի ենք սպասում»,- նշեց Թովմասյանը:

Նա միաժամանակ հերքեց այն տեղեկությունները, թե անօրինական գործունեությամբ է զբաղվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ