News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կոմունիկացիաների ապաշրջափակումը տարածաշրջանում լուրջ խնդիրներ կստեղծի մեզ համար, եւ թող ոչ ոք պատրանքներ չտածի: Տնտեսական խնդիրներ կլինեն` անկախ նրանից, թե ով կգա իշխանության: Այս մասին հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Արտակ Թովմասյանը:

Նրա խոսքով` բոլոր երկրները ճգնաժամ կապրեն, Հայաստանում իրավիճակն էլ ավելի վատ կլինի հասարակությունում հոգեբանական մթնոլորտի տեսանկյունից, բացի այդ կորել է սփյուռքի վստահությունը Հայաստանում իրականացվող ծրագրերի նկատմամբ` «Հայաստան» հիմնադրամի շուրջ ընթացող գործընթացների կապակցությամբ:

«Դրան գումարվում է պարենային ռեսուրսների կորուստը, որոնք մենք ունեինք Արցախում մինչ պատերազմը, մենք դեռ չենք լուծել ինքնաապահովման խնդիրը պարենային ոլորտում: Հաշվի առնելով, որ թուրքական ապրանքներն ավելի մրցունակ են` դա լրացուցիչ ռիսկեր է ստեղծում»,- ասաց Թովմասյանը:

Նա հիշեցրեց, որ 90-ականների պատերազմից հետո տնտեսությունը հաջողվեց վերականգնել 14 տարում` պետբյուջեի եկամուտները 200 միլիոն դոլարից (1994-ին) հասցնելով 3.5 միլիարդ դոլարի (2008-ին):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ