News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է կատարել ԼՂ հարցով եռակողմ հայտարարության դրույթները: Այս մասին Երեւանում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը:

«Ֆրանսիան հանդես է գալիս բարի կամքի դիրքորոշումից: Առաջնահերթ խնդիր է մարդասիրական հարցերի լուծումը»,-ասաց պետքարտուղարը՝ հիշեցնելով, որ դեկտեմբերին Հայաստան կատարած նախորդ այցի ժամանակ ուղեկցել է մարդասիրական օգնության բեռը: Նրա խոսքով՝ Ֆրանսիան եւ Հայաստանը սերտ կապեր ունեն, Ֆրանսիայի նախագահը եւ Հայաստանի վարչապետը մշտական կապ են պահպանել, վերջին անգամ հեռախոսազրույց են ունեցել հունվարի 6-ին:

«Ինչ վերաբերում է պատերազմին: Նոյեմբերի 9-ին հայտարարություն ստորագրվեց: Կարեւոր է դրա դրույթների կատարումը: Մենք՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, կարեւոր ենք համարում բարի կամքի դրսեւորումն ու երկխոսությունը բոլոր կողմերի հետ՝ հաշտեցման հասնելու համար: Հավատացեք, որ այդ հարցում Ֆրանսիան փորձ ունի. մենք բավական դրամատիկ պահեր եւ կոնֆլիկտներ ենք վերապրել, օրինակ, Գերմանիայի հետ: Կարծում եմ՝ պետք է հաշտեցման ուղիներ փնտրել»,-ասաց Ժան-Բատիստ Լըմուանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ