News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Եթե ազնիվ լինենք, մնացել են Արցախի պետականության բեկորները, սակայն հնարավոր է ինչ-որ բան փրկել: Այս մասին այսօր` հունվարի 27-ին, մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչ ունենք Արցախի պետականությամբ մասով եւ ինչ վտանգներ կան նաեւ Հայաստանի պետականության մասով։

«Ամենից ցավոտ հարցն է։ Եթե ազնիվ լինենք, մնացել են Արցախի պետականության բեկորները։ Հնարավո՞ր է ինչ-որ բան փրկել, հնարավոր է։ Հնարավո՞ր է դա անել այս գործիքակազմով եւ նույն մարդկանցով, միանշանակ ոչ։ Արցախում պետք է փոխվի ամբողջ պետական համակարգը։ Ինձ ասում են՝ սահմանադրությունը թույլ չի տալիս։ Արցախի սահմանադրությամբ Արցախը 12,5 հազար քառակուսի կիլոմետր է, հիմա 2․5 հազարն է մնացել, ի՞նչ սահմանադրության մասին է խոսքը։ Շատ պրագմատիկ ձեւով պետք է այդ համակարգը փոխել, անել դա խորհրդարանով եւ ստեղծել մի համակարգ, որը կկարողանա զբաղվել Արցախի պաշտպանական հարցերով, այսօր խայտառակ ծանր վիճակ է։ Այսօր մենք Սյունիքի մասին գիտենք, բայց Արցախում ամեն օր տարածքների կորուստ ենք ունենում, չկա բնագիծ, մեկ դիրքից մյուսը չափազանց մեծ տարածություններ են, ֆիքսված չէ, թե նոյեմբերի 9-ի դրությամբ ով որտեղ էր կանգնած, որտեղ ուզում են՝ առաջ են գնում, եւ դիմացն առնող չկա։ Հնարավոր չէ այս ճանապարհով նույնիսկ այդ բեկորները պահել եւ փորձել դրանցից հավաքել մի միավոր, որը ուղղակի կդիմակայի այս մարտահրավերներին։ Դա ես այսօր չեմ տեսնում: Ես չեմ ասում՝ դա հնարավոր չէ»,-ասաց նա։

Քոչարյանը հավելեց, որ այն ժամանակ իրենք գտան կառավարման մոդել. «Չենք ասել՝ սահմանադրություն կա-չկա, սովետի օրենքը այսպես էր, այնպես էր։ Ուղղակի պետք է ստեղծել կառավարման մոդել, որն ադեկվատ է ստեղծված իրավիճակին։ Պետք է գնահատել իրավիճակը եւ ասել՝ այս խնդիրների լուծման համար մեզ ինչ է պետք։ Հիմա նստեք խորհրդարանում, օրենքներ մշակեք, ընդունեք, ո՞ւմ համար, եթե դու պարզագույն հարցերի լուծումը չես կարող տալ։ Բոլորս պետք է լծվենք այդ աշխատանքին, ոչ միայն իշխանությունները, այլեւ ընդդիմությունը, բայց այն, ինչ ես տեսնում եմ Արցախում, ես տեսնում եմ, որ մենք քայլ առ քայլ, ամեն օր պարտվում ենք»։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ