News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ի՞նչ ինքնիշխանություն, երբ Հայաստանի վարչապետի լեգիտիմությունը կախված է նրանից, թե շաբաթը քանի անգամ կարող է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահի հետ, երբ քո անվտանգությունն ուղղակի կախված է Ռուսաստանից։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, հայաստանյան մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Հայաստանի ներկայիս իշխանության ամենաշատ օգտագործած տերմինը եղել է «ինքնիշխանությունը»։ Նույնիսկ ասում էին, որ Հայաստանի ինքնիշխանությունը նախկինում զիջել են Ռուսաստանին։ Հիմա ինչ ունենք ինքնիշխանության մասով։ Մոտ մեկ տարի առաջ մի հայտնի հանրահավաքի ժամանակ ասում էին, որ նախկինները պետությունը հասցրել են «ճ կլասի» եւ օտարի սապոգ լիզողներ էին, ենթադրվում էր, որ օտարի սապոգը ռուսական էր։ Հիմա այդ ինքնիշխան լեզուն դարձել է կոշիկ մաքրելու խոզանակ. ի՞նչ ինքնիշխանություն»,- ասաց երկրորդ նախագահը։

Հարցին՝ Ռուսաստանին որքանո՞վ է թույլ Հայաստան պետք, երկրորդ նախագահը պատասխանեց. «Համոզված եմ, որ ձեռք չի տալիս։ Ընդհանրապես, դուք ձեր շրջապատում, երեւի ամեն մեկն իր շրջապատում ունի, որն անընդհատ նվնվում է, անընդհատ բան է խնդրում, անընդհատ վնգսըում է. դուք որ այդ մարդուն տեսնում եք, չե՞ք ուզում ձեր փողոցը փոխել, նման մարդկանցից ձանձրանում ես։ Նույնը միջպետական հարաբերություններում է։ Եթե դու դաշնակից ես, դու չպետք է անընդհատ խնդրողի դերում լինես, ինքդ պետք է քեզանից արժեք ներկայացնես, եւ այդ դեպքում երկկողմ հարաբերությունները լինում են լիարժեք։ Մենք չպետք է ռուսական բյուջեի վրա ծանրություն դառնանք, երբեք ծանրություն չենք եղել ռուսական բյուջեի համար։ Մենք եղել ենք այս տարածաշրջանում ամենից վստահելի գործընկերը, մեր շահերը համընկնում էին, ունեինք ամենից մարտունակ բանակը»։

Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ Ռուսաստանին պետք է ուժեղ Հայաստան. «Հնարավոր է Ռուսաստանի հետ այդ ուղղությամբ աշխատել, եւ այստեղ մեր շահերն անկասկած համընկնելու են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ