News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բելգիայի դատարանը իրանցի դիվանագետին մեղավոր է ճանաչել Փարիզի մերձակայքում 2018-ին ընդդիմության հանրահավաքին պայթեցում նախապատրաստելու մեջ եւ դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

Դատավարությունը տեղի է ունեցել խիստ անվտանգության պայմաններում՝ Բելգիայի Անտվերպեն նավահանգստում, հայտնում է AFP-ն:

Ահաբեկչության մեղադրանքը նաեւ հաղթանակ է հայտարարվել Իրանի վտարանդիության մեջ գտնվող Դիմադրողական ազգային խորհրդի (NCRI) համար:
49-ամյա Ասադոլլա Ասադին գործուղվել է Ավստրիայում իրանական առաքելություն: Նշվում է, որ նա պայթուցիկ նյութեր է տրամադրել հարձակման համար, որը պետք է իրականացվեր 2018 թվականի հունիսի 30-ին Ֆրանսիայում անցկացվող NCRI-ի հանրահավաքի ժամանակ:

Բելգիացի սպաները կանխել են հարձակումը՝ բռնելով սարքը տեղափոխող մեքենան: Հաջորդ օրը Ասադին ձերբակալվել է Գերմանիայում:

Իրանա-բելգիական երկակի քաղաքացիություն ունեցող նրա երեք հանցակիցները նույնպես ձերբակալվել եւ դատապարտվել են 15-18 տարի ժամկետով ազատազրկման ու զրկվել են Բելգիայի քաղաքացիությունից:

Ասադիին մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչական բնույթի մահափորձ կատարելու» եւ «ահաբեկչական խմբավորման գործողություններին մասնակցելու» համար:

Իրանը նախքան դատապարտումը նախազգուշացրել էր, որ չի ճանաչում դատավարությունը կամ դատավճիռը՝ հերքելով դավադրության մեջ որեւէ պաշտոնական դերակատարություն եւ պնդելով, որ Ասադին պետք է դիվանագիտական անձեռնմխելիություն ունենար: Բայց քննիչները եկել են այն եզրակացության, որ նա իրանցի գործակալ է, որը աշխատում է դիվանագիտական ծածկույթի ներքո:

Նրանք դատարանին ցույց են տվել հսկիչ տեսախցիկներից լուսանկարներ, որոնցում Ասադին՝ զբոսաշրջիկի հագուստով, գլխարկով եւ տեսախցիկով, 2018 թվականի հունիսի 28-ին Լյուքսեմբուրգում փաթեթ է հանձնում բելգիա-իրանական զույգին:

Հաստատվել է, որ զույգը՝ 36-ամյա Նասիմե Նաամին եւ 40-ամյա Ամիր Սաադունին, Ասադիից ստացել է կես կիլոգրամ TATP պայթուցիկ նյութ եւ դետոնատոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ