News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 25
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ավելի քան 50 սենատորներ նամակ են ստորագրել նախագահ Ջո Բայդենին ուղղված կոչով՝ ճնշում գործադրել Թուրքիանի կառավարության վրա, որ այն բարելավի մարդու իրավունքների վիճակը, ընդգծելով նրա աճող ավտորիտարիզմը:

Երկկուսակցական նախաձեռնության շրջանակում, որը ղեկավարում են Դեմոկրատական կուսակցության սենատոր Ռոն Վիդենը եւ Ֆլորիդայից Հանրապետական կուսակցության սենատոր Մարկո Ռուբիոն, նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի  արտաքին քաղաքականությունը «դարձել է ավելի ագրեսիվ եւ ռազմատենչ»: «Նա վերջին տարիներին լկտիաբար հարձակվել է ԱՄՆ կողմից աջակցվող քրդերի վրա, որոնք Սիրիայում պայքարում են ԻԼԻՊ-ի դեմ, գնել է ՀՕՊ ռուսական համակարգեր, չնայած նախազգուշացումներին, որ այն անհամատեղելի է ԱՄՆ տեխնոլոգիաների հետ, եւ խրախուսել է Ադրբեջանին բռնություն օգտագործել Հայաստանի հետ տարածքային վեճը կարգավորելու համար»,- նշված է նամակում:

Սենատորները Բայդենին անհրաժեշտության կոչ են արել՝ «նախագահ Էրդողանի եւ նրա վարչակազմի համար ընդգծելու, որ պետք է անհապաղ դադարեցնեն երկրի ներսում եւ արտասահմանում այլախոհության ճնշումը, ազատեն քաղաքական բանտարկյալներին եւ խղճի կալանավորներին եւ փոխեն ավտորիտար կուրսը»:

Նամակում նաեւ նշված է, որ Էրդողանի կառավարությունը 2016 թվականի պետական հեղաշրջման չհաջողված փորձից հետո փորձում է հասնել արտասահմանից թուրք քաղաքացիների արտահանձնմանը, իսկ որոշ դեպքերում քննադատների վրա ճնշում գործադրելու համար օգտագործում է Ինտերպոլի ծանուցումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում. ՀՀ ՊՆ-ն հերքում է
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն…
Լավրովը մեկնաբանել է Երեւանի կողմից բանակցությունները ձգձգելու մասին Բայրամովի խոսքերը
Մենք մի քանի շաբաթ առաջ Երեւանում խոսել ենք եւ՛ վարչապետի, եւ՛ արտգործնախարարի հետ․․․
Լավրովն ու Բայրամովը հայտարարել են ղարաբաղյան հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին
Լավրովն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ամերիկյան եւ ֆրանսիական կողմերի նախաձեռնությամբ դադարեցրել է իր գործունեությունը․․․
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների ձգձգումը հղի է լուրջ ռիսկերով․ Բայրամով
Ադրբեջանի դիրքորոշումը պայմանավորված է բոլոր կողմերի կողմից եռակողմ համաձայնագրերի լիարժեք եւ անշեղորեն կատարման անհրաժեշտությամբ․․․
ԱՄՆ Հայկական համագումարը Կոնգրեսից պահանջում է վերահսկել Բաքվին տրվող օժանդակությունը, USAID-ից՝ ներկա լինել Արցախում
Միացյալ Նահանցների վարչակազմը հիմնավոր դիրքորոշում է դրսևորել ցեղասպանությունների կանխարգելման հարցում` շարունակաբար ճանաչելով...
Մինսկում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները
Այցի ընթացքում նա կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ, կկայանա նաև...
Ֆոտոռեպորտաժներ