News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը համոզված է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կամ իր ձեւակերպմամբ՝ խղճի դատապարտյալներ, կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկրում չի լուծվել անկախ դատարանների եւ արդար դատավճիռների կայացման հարցը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ինքը՝ իրավապաշտպանը:

Նրա խոսքով, մանավանդ խղճի դատապարտյալների առումով, Հայաստանում խնդիրը հաղթահարված չէ, որովհետեւ քրեակատարողական հիմնակներում, ի տարբերություն քաղաքական հայացքների համար ազատազրկվածների, առ այսօր շարունակում են պահվել մի շարք կրոնական կազմակերպությունների հետեւորդներ։

Սաքունցի համոզմամբ, այն, որ հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում այս պահի դրությամբ քաղբանտարկյալներ չկան, դեռեւս չի նշանակում, որ խնդիրն ամբողջությամբ լուծվել է։

«Կարեւոր երաշխիքը նրանց նկատմամբ արդարացման վճիռների կայացումն է։ Այսինքն՝ քանի դեռ այդ մարդիկ ազատ են արձակվել համաներման եւ ոչ թե՝ անմեղության հիմքով, եւ նրանց ազատազրկման դատապարտել են ոչ օբյեկտիվ դատաքննության արդյունքում, հարցը շարունակում է բաց մնալ»,- համոզմունք հայտնեց իրավապաշտպանը։

Նշենք, որ քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանը եւ Սասուն Միքայելյանը 2008 թվականից սկսած եռամյա ազատազրկումից հետո ազատ էին արձակվել մայիսի 27-ին։ Քաղբանտարկյալներ Սարգիս Հացպանյանը եւ Մուրադ Բոջոլյանը ՔԿՀ-ից դուրս էին եկել համապատասխանաբար հունիսի 9-ին եւ հունիսի 10-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ