Մեծ Բրիտանիայի` Եվրոպական հարեւանության եւ ԱՄՆ հարցերով նախարար Ուենդի Մորթոնը փետրվարի 17-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Օսմանյան կայսրությունում: Նրան ուղեկցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Բրիտանացի նախարարը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրին եւ ծաղիկներ` Անմար կրակի մոտ: