News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ղարաբաղյան հիմնախնդրի չկարգավորվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանի հիմնական մարտահրավերներից մեկը: Այս մասին փետրվարի 23-ին Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը:

Նրա խոսքով՝ Ղարաբաղի նկատմամբ Թուրքիայի անմիջական աջակցությամբ ու մասնակցությամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետեւանքները, ԼՂՀ տարածքի մի մասի օկուպացիան չեն կարող համարվել այս հակամարտության լուծում: «Միայն քաղաքական բանակցային գործընթացն է հնարավոր համարել այս հակամարտության ավարտ, որը հաշվի կառնի հակամարտության բոլոր կողմերի իրավունքները եւ կորոշի Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»,- շեշտեց Այվազյանը:

Նախարարը նաեւ նշեց, որ հայկական կողմը պատրաստ է վերսկսելու բանակցային գործընթացը, սակայն դրա համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան մթնոլորտ, որը կնպաստի խաղաղության հասնելուն, իսկ այդպիսի նախադրյալներ ադրբեջանական կողմից առայժմ տեսանելի չեն: «Դրա վկայությունն է Ադրբեջանի կողմից անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հումանիտար բաղադրիչի չկատարումը, ինչը դրսեւորվում է ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցում խոչընդոտներ  ստեղծելով»,- պարզաբանեց ԱԳՆ ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ