News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինական դատարանը տղամարդուն պարտավորեցրել է նախկին կնոջը 50 000 յուան (7,700 ԱՄՆ դոլար) վճարել՝ որպես փոխհատուցում տան գործերի համար, որը նա արել է իրենց հնգամյա ամուսնության ընթացքում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցներին:

Հիմնական քաղաքացիական օրենսգրքի համաձայն, ամուսնալուծության դեպքում ամուսինը կարող է փոխհատուցում պահանջել զուգընկերոջից, եթե ինքը ավելի շատ պարտականություններ է ստանձնել, ներառյալ՝ տան գործերը:

Կինը, ով ամուսնության ընթացքում տանից դուրս չի աշխատել, տնային գործերի համար փոխհատուցում է պահանջել այն բանից հետո, երբ ամուսինը ամուսնալուծության հայց է ներկայացրել:

Դատավորը նրա օգտին է վճիռը կայացրել՝ տղամարդուն հրամայելով 50 000 յուան վճարել կնոջ աշխատանքի դիմաց: Նա նաեւ ստիպված է ամսական 2000 յուան վճարել երեխայի խնամքի համար, իսկ մյուս ակտիվները, ինչպիսին է գույքը, հավասար կբաժանվեն:

Տնային գործերի համար փոխհատուցումը վեճեր է առաջացրել չինական սոցիալական ցանցերում, եւ շատ օգտվողներ հայտարարել են, որ այդ գումարը չափազանց քիչ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ