News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ Ոստիկանությունն առևանգել է որպես բողոքի ակցիա՝ փողոցները փակած մի քանի ավտոմեքենա և հրաժարվում է դրանք վերադարձնել սեփականատերերին։

«Իմ տեղեկություններով՝ ոստիկանությունը առևանգել է որպես բողոքի ակցիա՝ փողոցները փակած մի քանի ավտոմեքենա և հրաժարվում է դրանք վերադարձնել սեփականատերերին՝ անգամ տուգանքը վճարելու պայմանով։ «Վաղը եկեք», - պատասխանում են ՃՈ ծառայողները։

Դա ապօրինություն է և կամայականություն, որը վստահաբար հրահանգավորված է քաղաքական իշխանության բարձր էշելոններից»,– գրել է նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երևանի տարբեր հատվածներում այսօր առավոտյան անհնազանդության ակցիաներ են տեղի ունեցել։ Քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակել էին մի քանի փողոց: Մասնավորապես, փակվել են Մյասնիկյան պողոտան, Ազատության պողոտան: Ոստիկանները բերման են ենթարկել անհնազանդության ակցիա անող քաղաքացիներից մի քանիսին։

Իմ տեղեկություններով՝ ոստիկանությունը առևանգել է որպես բողոքի ակցիա՝ փողոցները փակած մի քանի ավտոմեքենա և հրաժարվում է...

Опубликовано Ruben Melikyan Среда, 24 февраля 2021 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ