News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եթե ես հիմա չգրեմ, այլեւս չեմ գրի այդ մասին. Օնիկ Գասպարյանին վաղուց եմ ճանաչում, երբ Իջեւանի զորամասի հրամանատար էր, հետո՝ կորպուսի հրամանատար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես միշտ սահմանի վերաբերյալ նյութեր էի գրում, մենք երբեմն բուռն վեճեր էինք ունենում, սակայն այդ մարդուն ճանաչեցի որպես հայրենասեր, հաստատակամ սպայի։ Անկեղծ ասած, երբ Արծրուն Հովհաննիսյանը ժողովրդին խաբում էր ռազմաճակատից կեղծ հաղթական զեկույցներով, ես մտածում էի, որ Օնիկ Գասպարյանը պետք է ընդվզի, բանակը պետք է կանխի հայրենիքի տարածքների հանձնումը։

Սակայն մենք երեւի շատ բան չգիտենք, հետո կիմանանք։ Օնիկ Գասպարյանի հետ կապված մի պատմություն ասեմ, որ ինքն է պատմել ինձ։ 1990-ականներին ինքը սահմանում ականի պայթյունից վիրավորվել է, ոտքը ծնկից ներքեւ անդամահատել են Իջեւանի հիվանդանոցում։ Մարտական ընկերները ցանկացել են տեղափոխել Երեւան, սակայն Օնիկը դեմ է եղել, ասելով՝ դե, արդեն վիրահատել են։ Ընկերներն իր կամքին հակառակ տեղափոխել են Երեւան։

Իմ հին ընկեր, իմ հայրենակից, հրաշագործ բժիշկ Արտավազդ Սահակյանը նրա ոտքը զննելով՝ անդամահատված տեղից վերեւ մի թել է կապել եւ գիշերը գնացել տուն։ Գիշերվա ժամը 4-ին Արտավազդ Սահակյանը վատ բան կանխազգալով՝ եկել է հիվանդանոց եւ տեսել, որ իր կապած թելը խորը մխրճվել է Օնիկի ոտքի մեջ։ Դա նշանակում է, որ գազային գանգրենա՝ փտախտ էր սկսվել, եթե Արտավազդ Սահակյանը առավոտյան գործի գնար, գանգրենան կբարձրանար դեպի կոկորդ եւ կսպաներ Օնիկին։

Արտավազդ Սահակյանը վիրահատելով՝ փրկել է Օնիկ Գասպարյանի կյանքը։ Ես չեմ ցանկանում հերոսացնել Օնիկին, սակայն 30 տարվա լրագրողական աշխատանքի ընթացքում նրա մասին միայն լավ բաներ եմ լսել; Հայրենիքիս համար դժվարին պահին ես ՀՀ զինված ուժերի, Օնիկ Գասպարյանի կողքին եմ, Օնիկն էլ ինձնից թող չնեղանա, որ իր պատմածը հրապարակեցի»:

Եթե ես հիմա չգրեմ, այլեւս չեմ գրի այդ մասին։ Օնիկ Գասպարյանին վաղուց եմ ճանաչում, երբ Իջեւանի զորամասի հրամանատար էր,...

Опубликовано Voskan Sargsyan Понедельник, 1 марта 2021 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ