News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց նիստը հետաձգելու մասին:

Փաստաբանը հայտնեց, որ իր պաշտպանյալի առողջությունը վատթարացել է, եւ հնարավոր է, որ նրա մոտ կորոնավիրուս է: Գեւորգյանը թեստավորվել է, արդյունքների մասին պատասխանը ստանալուն պես դատարանը կտեղեկացվի:

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը անհրաժեշտ համարեց կասկածել դրա ճշմարտացիությանը եւ դժգոհություն հայտնեց:

Փաստաբանը հիշեցրեց, որ Գեւորգյանը բացակայում է, եւ գնահատականներ տալն անընդունելի է: «Թեստ հանձնելն ինքնանպատակ չի կարող լինել: Թեստը հանձնվում է բժշկական ցուցումներով: Դուք ցանկանում եք ասել, որ թեստ հանձնելը կարող է ինքնանպատա՞կ լինել: Հայտարարությունն անհիմն է, եւ խնդրում եմ այսուհետեւ թույլ չտալ դատախազներին գնահատականներ տալ դատավարության մասնակիցների բացակայությամբ»,- ասաց փաստաբանը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ չի կարող արգելել կարծիք հայտնել, եւ հետաքրքրվեց, թե ինչու էպիկրիզը դատարան չի ներկայացվել:

Փաստաբանը հավաստիացրեց, որ բոլոր փաստաթղթերը կներկայացվեն հաջորդ նիստին: Դատախազների դիտողությունների կապակցությամբ Ալեքսանյանը դատարանին խնդրեց դադարեցնել նման փորձերը:

Դատավորը հետաքրքրվեց՝ փաստաբանն արդյոք շփվե՞լ է իր պաշտպանյալի հետ, եւ եթե այո, ապա դատարանը նրան խնդրում է հնարավորինս արագ թեստ հանձնել: Փաստաբանը նշեց, որ ինքն արդեն ապաքինվել է կորոնավիրուսից, եւ երկրորդ անգամ հիվանդանալու հավանականությունը փոքր է: Այնուամենայնիվ, նա պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտություն առաջանալու դեպքում հետեւել դատավորի խորհրդին:

Դատավորը հիշեցրեց, որ հաջորդ նիստում կքննարկվեն անձամբ Էրիկ Ալեքսանյանի դեմ հնարավոր պատժամիջոցները: Ի պատասխան փաստաբանն ասաց, որ ոչ ոք իրենից ավելի շահագրգռված չէ ճշմարտությունը պարզելու հարցում, եւ հավաստիացրեց, որ սպառիչ բացատրություններ կտա:

Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 9-ին, ժամը 13-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ