News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը Կոսովոյին եւ Սերբիային կոչ է արել վերսկսել իրենց հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները, հաղորդում է AP-ն:

Լայչակը եռօրյա այցով գտնվում է Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում, որից հետո կայցելի Բելգրադ:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը «սպասում են երկխոսության գործընթացի շարունակությանը», որը «վերաբերում է այն հարցերին, որոնք կարեւոր են Կոսովոյի յուրաքանչյուր քաղաքացու համար եւ, իհարկե, անխուսափելի են Կոսովոյի եվրոպական ճանապարհին»: Նա հայտարարել է, որ ինքը «կառուցողական հանդիպում» է ունեցել Ալբին Կուրտիի հետ, որը, ինչպես սպասվում է, կդառնա Կոսովոյի նոր վարչապետը, քանի որ «Ինքնորոշման շարժում» կուսակցությունը հաղթանակել է փետրվարի 14-ին կայացած խորհրդարանական ընտրություններում:

Եթե Պրիշտինան ու Բելգրադը ցանկանան, երկխոսությունը կարող է ավարտվել մի քանի ամսվա ընթացքում, ասել է Լայչակը: «Մեզ որոշակիորեն պետք չէ եւս տասը տարի, նույնիսկ հինգ տարի, նույնիսկ երեք տարի, եթե կան պարտավորություններ, եթե կա կողմերի ցանկություն»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ