News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Greenpeace-ի ակտիվիստները Փարիզի օդանավակայանում կանաչ գույնով ներկել են Air France-ի ինքնաթիռը: Այդպիսով նրանք Ֆրանսիայի իշխանությանը կոչ են արել էական միջոցներ ձեռնարկել ավիացիայի վնասակար արտանետումները նվազեցնելու համար: Այս մասին ասվում է կազմակերպության Twitter-ում:

Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երեւում է՝ ինչպես են սպիտակ եւ դեղին բաճկոններ հագած մարդիկ անցնում Ռուասի-Շառլ դե Գոլ օդանավակայանի ցանկապատի միջով, ապա սկսում ներկել օդանավերից մեկը:

Ֆրանսիայի Ազգային ժողովը մարտի վերջին կքննարկի կլիմայի պաշտպանության մասին օրինագիծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ