News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բոստոնի քաղաքապետ Մարտի Ուոլշը քաղաքի հայ համայնքից ներողություն է խնդրել եւ չեղարկել վերջերս արված հայտարարությունը, որով փետրվարի 26-ը հայտարարվել էր «Խոջալուի հիշատակի օր»: Նրա խոսքով՝ որոշումն ընդունելուց առաջ կողմերը հարցը հիմնավոր կերպով քննարկել են: «Հայ-ամերիկյան համայնքի ղեկավարների հետ զրույցներից հետո մենք հասկանում ենք, որ այդ հռչակումը ձեզնից շատերին ցավ է պատճառել»,- նշել է նա:

Անցյալ շաբաթվա ընթացքում Բոստոնի եւ արտասահմանում հայ համայնքների անդամները կապ են հաստատել քաղաքապետարանի հետ, որպեսզի չեղարկվի հայտարարությունը Ամերիկայի Հայ դատի Արեւելյան տարածաշրջանի հանձնախմբի (ANCA-ER) գործողության կոչ անելուց հետո: Սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքային կամ պետական իշխանությունը փետրվարի 26-ը հայտարարում է Խոջալուի հիշատակի օր: Գրեթե նույնպիսի հայտարարություններ են արել Պորտլենդի քաղաքապետն ու Մինեսոտայի նահանգապետը, փոխանցում է Armenian Weekly-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ