
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովն Իդլիբում դեէսկալացման գոտում իրավիճակի սրման կապակցությամբ հրավիրվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Hurriyet-ը:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը սիրիական բանակին մեղադրել է կիրակի Իդլիբի դեէսկալացման գոտում Դամասկոսի կողմից չվերահսկվող տարածքում հիվանդանոցի գնդակոծման հետեւանքով հինգ խաղաղ բնակիչի մահվան, ինչպես նաեւ այդ գոտում բնակելի թաղամասի եւ բեռնատարների ավտոկայանատեղի վրա հարձակման մեջ, ինչի արդյունքում, ինչպես հաղորդվել է, յոթ խաղաղ բնակիչ է վիրավորվել:
Թերթի տվյալներով՝ Երխովը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան անհանգստություն են հայտնել հարձակումների հաճախականության աճի պատճառով տարածաշրջանում ծագած անվտանգության խնդրի կապակցությամբ: Նշվել է, որ հարձակումները տեղի են ունենում այն տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ են ապրում, ինչը սպառնում է կայունությանն ու անվտանգությանն Իդլիբի դեէսկալացման գոտում:
Թուրքիայի արտգործնախարարությունը եւ Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը ՌԴ դեսպանին հրավիրելու մասին տեղեկատվությունը դեռ չեն հաստատել: