News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը շարադրել է ինտերնետի կանոնները բարեփոխելու քայլերը՝ հայտարարելով, որ ընկերությունները պետք է անձեռնմխելի լինեն պատասխանատվության հանդեպ միայն այն դեպքում, եթե հետեւեն իրենց ծրագրերից վնասակար բովանդակությունը հեռացնելու լավագույն փորձերին, հաղորդում է AP-ն:

Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի եւ առեւտրի ենթահանձնաժողովների առջեւ լսումների համար նախապատրաստած ցուցմունքներում Ցուկերբերգը հաստատել է «Կապի ոլորտում կարգապահության մասին» օրենքի 230-րդ բաժնում փոփոխություններ կատարելու կոչը, որը օգտագործողի կողմից տեղադրված բովանդակության համար պատասխանատվության անձեռնմխելիություն է տրամադրում այնպիսի ընկերությունների, ինչպիսին Facebook-ն է:

Facebook-ը, ինչպես նաեւ Twitter-ը եւ Google Alphabet-ը, որոնց գլխավոր տնօրեններ Ջեք Դորսին եւ Սունդար Պիչայը վկայություններ կտան, քննադատվել են դեմոկրատների կողմից՝ կորոնավիրուսի համավարակի եւ 2016 եւ 2020 թվականների նախագահական ընտրությունների վերաբերյալ ապատեղեկատվության համար:

«Մենք կարծում ենք, որ Կոնգրեսը պետք է քննարկի հարթակների միջնորդ պատասխանատվությունը որոշակի տեսակի անօրինական կոնտենտի համար` կախված այդ բովանդակության տարածման դեմ պայքարի լավագույն փորձի տրամադրման ընկերությունների հնարավորությունից»,- ասել է Ցուկերբերգը: «Հարթակները չպետք է պատասխանատվություն կրեն, եթե բովանդակության որոշակի հատված խուսափում է հայտնաբերվելուց, դա անիրագործելի կլիներ օրական միլիարդավոր գրառումներով հարթակների համար»,- գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ