News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի կողմից Վարչական դատարան ի սկզբանե ներկայացվել է երկու հայցադիմում` երկու տարբեր պահանջներով։ Մի հայցը ներկայացվել է անվավեր ճանաչելու պահանջով, երկրորդը` առոչինչ ճանաչելու պահանջով։ Երկու հայցադիմումները մակագրվել են մեկ դատավորի, երկուսով էլ դատավորն արտահայտել է միեւնույն դիրքորոշումը` գտնելով, որ 2 հայցատեսակը սխալ է, դատավորը մատնանշել է ճիշտ հայցատեսակը։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, Աջափնյակի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Օնիկ Գասպարյանի հայցադիմումներից մեկը վերադարձրած Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը։

Դատավորը նշեց, որ արդյունքում կա հետեւյալ պատկերը. «Երկու հայցադիմումներից մեկի առնչությամբ կողմը համաձայնել է դատարանի կատարած մատնանշմանը, ըստ դրա շտկել է, ներկայացրել է կրկին հայացադիմումը, որը ընդունվել է վարույթ։ Այնուհետեւ ներկայացվել է երրորդ հայցը, որը կրկնել է նախորդ հայցը` առոչինչ ճանաչելու վերաբերյալ, եւ իմ նախագահությամբ մատնանշվել է նույն հայցատեսակը, ինչ նախորդ դատավորը։ Արդյունքում մենք ունենք վարույթ ընդունված մեկ գործ»։

Դատավորն անդրադառնալով քաղաքական ճնշումներին` ասաց, որ իր նկատմամբ ճնշումներ չեն եղել։

Ինչ վերաբերում է Օ.Գասպարյանի մյուս վարչական հայցը քննող դատավոր Մհեր Պետրոսյանի վրա գործադրած ճնշումներին, դատավորը պատասխանեց, որ ինքը տեղեկություն չունի։

Հարցին՝ արդյոք ինքը համարո՞ւմ է, որ դատական համակարգն անկախ է գործադիրից, դատավորը պատասխանեց. «Ինձ համար կա դատավոր, որը կարող է ունենալ ներքին անկախություն եւ չունենալ։ Եթե դատավորն ունենում է ներքին անկախություն, ապա կարծում եմ, որ որեւէ իշխանության ճյուղ չի կարող նրա վրա ճնշում գործադրել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ