News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռազմական դրությամբ պայմանավորված՝ մինչեւ 2022 թվականի մարտի 1-ը Արցախի համայնքներում ՏԻՄ ընտրություններ չանցկացնելու վերաբերյալ Արցախի նախագահի հրամանագիրը, NEWS.am-ի հետ զրույցում, Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը անտրամաբանական է համարում։

«Նույն կերպ ինքը կարող է ասել, որ նախագահական ընտրություններ հնարավոր չէ անցկացնել։ Ինքը դրանով հող է նախապատրաստում, որովհետեւ ՏԻՄ ընտրություններ չանցկացնելու օրինական պատճառ չկա։ Ենթադրենք Ասկերանի ինչ–որ մի գյուղի համայնքապետ հրաժարական է տալիս կամ էլ, Աստված չանի, մահանում է, ինչո՞ւ մենք ընտրություններ չանցկացնենք, մենք չենք հասկանում պատճառները, մանավանդ այն պարագայում, երբ բնակիչները կան, ԿԸՀ–ն նոր է ձեւավորվել»,– ասաց պատգամավորը։

Նշենք, որ 2020թ.–ի դեկտմեբերի 16–ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր ուղերձում ասել էր, որ պատրաստ է հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ Հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճորեն ու արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները:

«Առաջին իսկ հնարավորության պահին վայր եմ դնելու նախագահական լիազորություններս եւ ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ես չեմ առաջադրվելու եւ դուրս եմ գալու քաղաքականությունից»,– ասել էր Արայիկ Հարությունյանը։

Ըստ արցախցի պատգամավորի՝ Արայիկ Հարությունյանը սպասում է Հայաստանում առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որպեսզի դրա արդյունքներից կախված իր անելիքները որոշի։

«Ինքը հիմա սպասում է՝ տեսնի, թե Հայաստանում ինչ է կատարվում, կարող է եւ ինքը մնում է։ Դրա համար էլ նման հրամանագիր է ստորագրել։ ՏԻՄ ընտրությունները մինչեւ 2022թ.–ի մարտի 1–ը չանցկացնելն՝ անտրամաբանական է, ընտրությունները որեւէ վտանգ չեն ներկայացնում»,– ասաց նա։

Մետաքսյա Հակոբյանը համոզված է, որ Ա․Հարությունյանի այս հրամանագիրն իր որոշման արդյունքը չէ, դրա վրա ազդեցություն է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արայիկ Հարությունյանը երկու կողմից ճնշումների մեջտեղում է եւ ուզում է երկու կողմին էլ գոհացնել։ Մի կողմը Արցախի հանրությունն է, որը պահանջում է նրա հրաժարականը, նա այսօր լեգիտիմ նախագահ չէ, նրա նկատմամբ վստահություն չկա։ Մյուս կողմից էլ՝ իրեն ճնշում են Հայաստանից, որ ինքը պիտի մնա եւ այն ծրագրերը, որոնք Նիկոլ Փաշինյանի հետ կյանքի է կոչել՝ ավարտին հասցնեն։ Իր որոշման վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել է Փաշինյանը եւ ինքը գնացել է այդ քայլին, երեւի իրեն երաշխիքներ են տվել, ինչի դիմաց էլ գնացել է այդ քայլին»,– հավելեց «Արդարություն» խմբակցության պատգամավորը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ