News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սա շշմելու պատմություն է

Այս պատմությունն ինձ այսօր պատմեց արցախյան այս պատերազմում զոհված զինծառայող Կարենի եղբայրը։

Այս պատմությունը պարզապես ցնցող է։ Ու դեռ ինչքան էսպիսի պատմություններ ենք լսելու։

Կարենը զորակոչվել էր 2020-ի հունվարին ու զոհվել հոկտեմբերի 27-ին զոհվել։ Ամիսներ շարունակ, ինչպես հազարավոր մայրեր, Կարենի մայրը փնտրում էր իր որդուն ու ինչպես հազարավոր մայրեր՝ չէին գտնում։

Վերջին ամիսներին Կարենի մայրն ու եղբոր որդին պարբերաբար նույն երազն են տեսնում, որ Կարենը սպանված է եւ թաղված է Մարտունի 2-ի դիրքերից քիչ այն կողմ գտնվող ծառի տակ։ Անընդհատ նույն երազն ու նույն ծառը։ Ու մարտի 18-ին, Կարմիր Խաչի, խաղաղապահների հետ որոնողական աշխատանքների ժամանակ Կարենի եղբայրը գտնում է մոր երազին եկած ծառն ու հենց այդ ծառի տակ թաղված Կարենի դին։

Երեկ եկել էր ԴՆԹ պատասխանը՝ դա Կարենն էր։

Ո՞վ էր թաղել Կարենին՝ ոչ ոք չգիտի։

Շշմելու է։

Ու դեռ քանի մայր երազում պիտի տեսնի իր որդուն, ու դեռ քանի մայր պիտի դռան ամեն զանգից շունչը պահի ու սպասի որդուն, ու դեռ քանի մարդ պիտի երազի, որ որդին ոչ թե սպանված լինի, այլ գերեվարված։

Ու էսքանից հետո կան վիժվածք մանկուրտներ, ովքեր թուրքին թշնամի չեն համարում։

Ու էսքանից հետո կան «չհայեր», ովքեր արդարացնում են թուրք սիրողներին»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ