News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


ՍԴ որոշման հրապարակումից հետո Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատարանը պետք է այսօր իսկ արտահերթ նիստ գումարի եւ դադարեցնի Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների 300.1 հոդվածով քրեական հետապնդումը: Այս մասին ասաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ «Հայելի»-ի հետ զրույցում մեկնաբանելով Սահմանադրական դատարանի որոշումը ՔՕ 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին:

Հիշեցնենք, որ հոդվածը նախատեսում է «սահմանադրական կարգի տապալում», նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել հենց այս հոդվածով:

«Սա ըստ օրենքի: Թե ինչ կլինիր գործով՝ չեմ կարող ասել, քանի որ մենք գործ ունենք էքսցենտրիկ անձանց հետ, որոնց գործողությունները անկանխատեսելի են: Նրանք՝ իրենք էլ չեն կարող ասել, թե ինչպես կվարվեն»,- նշեց փաստաբանը: Նրա խոսքով՝ մեղադրանքի կողմը նույնպես պետք է նիստ նախաձեռներ եւ մեղադրանքը հետ կանչեր, քանի որ համապատասխան հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել: Սակայն պաշտպանական կողմը չի սպասել դատարանի եւ մեղադրող կողմի գործողություններին, եւ ինքը դեռեւս շաբաթ միջնորդություն է ներկայացրել:

Դրանից բացի, ըստ օրենքի՝ քրեական հետապնդման մարմինները,- իսկ գործում դրանք երկուսն են,- պետք է գրավոր ներողություն խնդրեն Ռոբերտ Քոչարյանից, Յուրի Խաչատուրովից, Սեյրան Օհանյանից եւ Արմեն Գեւորգյանից անօրինական քրեական հետապնդման պատճառով:

Ինչ վերաբերում է խափանման միջոցին, եթե դատարանը դա ընդհանրապես չեղյալ չհայտարարի, ապա պետք է, համենայնդեպս, զգալիորեն նվազեցնի գրավի չափը: Փաստաբանն ընդգծեց, որ երկրորդ մեղադրանքը (կաշառք վերցնելու համար) պայմանավորված է հիմնականի թուլությամբ: «Նրանք դա անում են, երբ վստահ չեն մեղադրանքի հարցում: Չեմ կարծում, որ սա քննիչի գաղափարն է»,- նշեց փաստաբանը` նկատի ունենալով պատվիրատուին: Վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանի մասնակցության մասին ռեպլիկին ի պատասխան՝ փաստաբանը նշեց, որ ինքը չէր կենտրոնանա Վարդապետյանի վրա: «Չեմ ուզում խախտել անմեղության կանխավարկածը: Բայց եթե հաստատվի, նրանք չեն էլ հերքում, ապա նա հաճախորդի եւ պատվարտուի միջեւ հաղորդակցության միջոց է: Այդ ժամանակ մեր գործում կար հաղորդակցության մեկ այլ միջոց»,- հստակեցրեց Ալումյանը՝ միաժամանակ հիշեցնելով հեռախոսային խոսակցությունների հայտնի ձայնագրությունները: «Ըստ ամենայնի, քննարկումներ էին ընթանում, թե ինչպես անեն, որ Ռոբերտ Քոչարյանը չհայտնվի ազատության մեջ եւ չարդարացվի: Ըստ ամենայնի, այդ ժամանակ էլ խորհուրդ են տվել «լրացնել» մեղադրանքը: «Իրավապահների» ոճով, ովքեր գրպանի մեջ թմրանյութ են նետում»,- շարունակեց փաստաբանը: Ալումյանը շեշտեց, որ կաշառք վերցնելու վերաբերյալ մեղադրանքը տրամաբանության մեջ չի տեղավորվում. նյութեր մի բանի մասին են, մեղադրանք`մեկ այլ բանի մասին: Փաստաբանը նշեց, որ բոլոր դատարաններն, ի դեպ, ընդունել են, որ այս հոդվածով չկա հիմնավորված կասկած:

Ալումյանը նախընտրեց առայժմ ոչինչ չասել պաշտպանական կողմի հետագա քայլերի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ