Հայ առաքելական ուղղափառ եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի կենտրոնական կրոնական կազմակերպությանը կից անվճար իրավաբանական օգնության կենտրոնի ղեկավար Ռուբեն Վալերիեւիչ Մարգարյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Մարգարյանը մեդալով պարգեւատրվել է ձեռք բերած աշխատանքային հաջողությունների եւ երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար: