News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը դատավարությունն սկսեց փաստաբանների եւ դատախազների պահվածքի քննարկումից:

Հիշեցնենք, որ մարտի 23-ի նիստում Քոչարյանի փաստաբաններ Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը եւ Արամ Վարդեւանյանն ի նշան բողոքի լքեցին նիստերի դահլիճը: Նախորդ նիստին դատախազներ Գեւորգ Բաղդասարյանը եւ Պետրոս Պետրոսյանը ներկա չէին:

Բացատրելով իր պահվածքը՝ փաստաբան Վարդեւանյանը հայտարարեց, որ պատճառը դատարանի անօրինական պահվածքն է:

Դատարանն անտեսեց փաստաբանի՝ պաշտպանություն իրականացնելու փորձը. պրակտիկան թույլ է տալիս նման մեթոդների դիմել: «Նպատակ չունենալով խոչընդոտելով նիստի ընթացքին՝ այդպիսով այլընտրանք չէր մնացել: Դատարանն ինձ այլընտրանք չթողեց»,-նշեց փաստաբանը՝ հիշեցնելով, որ տեղեկացրել է դատարանին այն մասին, որ ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ 300.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը քննարկելու համար: Հիշեցնենք, որ նույն օրը դատավորը չլսեց փաստաբանին, չքննարկեց միջնորդությունը՝ հայտարարելով գործի քննարկումը հետաձգելու մասին:

Փաստաբան Հայկ Ալումյանը դատարանին առաջարկեց նախ բացառել կազմակերպչական կարգի խախտումները: Որպես օրինակ նա հիշեցրեց, որ դատավորը չի հայտարարում՝ ինչ գործ է քննվում, ինչպես դա պահանջում է ԴԿ-ն: «Ինչո՞ւ: Քանի որ Դուք չեք կարող հայտարարել, որ այստեղ ինչ-որ մեկին մեղադրում են 300.1-րդ հոդվածի համաձայն: Ձեզ պարզապես կծաղրեն»,-ասաց փաստաբանը: Այդ պահին դատավորն ընդհատեց Ալումյանին: «Լավ»,-արձագանքեց փաստաբանը: Դահլիճում այդ նկատառումը ծիծաղ առաջացրել: Դատավորը նշեց, որ դա նախկինում չէր հայտարարվել, ինչին փաստաբանը խնդրեց ուղղել սխալը եւ հայտնել, թե որ գործի մասին է խոսքը: Առանց հայտարարելու՝ դատավորը թույլ չտվեց Ալումյանին շարունակել իր խոսքը՝ համարելով դա կոռեկտության սահմաններից դուրս:

Իր հերթին, փաստաբան Հովհաննես Խուդոյանն ուշադրություն հրավիրեց դատավորի պահվածքի եւ ըստ էության քննարման անցնելու վրա: «Դուք անտեսել եք Ձեր կարծիքը, որն ավելի վաղ արտահայտել եք արդեն ներկայացված հայտերի քննարկման վերաբերյալ: Այսպիսով, փոխել եք Ձեր պահվածքն ու հաստատել, որ Ձեր նկատմամբ ճնշում է գործադրվում»,-նշեց փաստաբանը ՝ հավելելով, որ այս դեպքում պաշտպանական կողմը դատարանի դահլիճում անելիք չունի:

Դատախազ Պետրոս Պետրոսյանն իր բացակայությունը բացատրեց միջնորդություն պատրաստելով եւ դատարանին ծանուցելով իր բացակայության մասին: Սա որոշակիորեն հակասում է դատավորի խոսքերին, որը վերջին նիստում հայտնեց, որ ծանուցագիրը ստացվել է միայն դատախազ Բաղդասարյանից:

Պետրոսյանի խոսքով՝ իր բացակայությունը չի կարող դիտվել որպես անհարգալից վերաբերմունք: Միեւնույն ժամանակ, նա իրեն չմերժեց փաստաբանների վարքագիծը մեկնաբանելու հաճույքից` նշելով, որ «չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից», եւ որ փաստաբաններն իրավունք չունեն լքել դատարանի դահլիճը` առանց դատավորի թույլտվության:

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը խոսքը սկսեց զարմանք արտահայտելով, թե ինչու է դատարանը քննարկում նրանց վարքագիծը, քանի որ ինքը դատարանին ծանուցել է իր բացակայության մասին: Նա հաստատեց, որ բացակայությունը պայմանավորված է Սահմանադրական դատարանի որոշմամբ եւ ծավալուն միջնորդություն պատրաստելով:

Արամ Վարդեւանյանը շեշտեց, որ Սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ չի կարող կապված լինել դատախազության քայլերի հետ: «Դատախազները դիտավորյալ ձախողեցին նիստը»,-հայտարարեց փաստաբանը՝ գործը որակելով որպես անօրինական հետապնդում:

Լսելով կողմերին՝ դատավորը որոշեց, որ փաստաբանների գործողությունները չեն կարող արդարացվել: Նա նաեւ հիշեցրեց դատախազներին ներկա գտնվելու անհրաժեշտության մասին՝ համարելով, որ միջնորդության պատրաստումը չի կարող նրանց բացակայության պատճառ հանդիսանալ: Դատարանն անօրինական համարեց փաստաբանների եւ դատախազների գործողությունները, ինչի հիման վրա որոշեց նախազգուշացման տեսքով սանկցիաներ կիրառել փաստաբանների նկատմամբ. դատարանը նույն միջոցը կիրառեց դատախազների նկատմամբ: 

Սա արդեն երկրորդ դատական նիստն է Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որը ՔՕ 300.1-րդ հոդվածը ՀՀ Սահմանադրության 78 եւ 79-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչեց: Մարտի 25-ին ՍԴ-ն հրապարակեց որոշման եզրափակիչ մասը, իսկ մարտի 29-ին՝ 42-էջանոց լրիվ տեքստը: ՍԴ որոշումը վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման: Պարզ չէ, թե ինչ կարգի տապալման մասին է խոսքը՝ հաշվի առնելով, որ հոդվածն ընդունվել է մի Սահմանադրությամբ, եւ փորձել են փոխել մեկ այլ Սահմանադրությամբ: Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը եւ Արմեն Գեւորգյանը մեղադրվում են հենց այդ հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալում: Փաստացի, դատարանը պետք է դադարեցնի այդ հոդվածով քրեական հետապնդում վերը թվարկված անձանց, ինչպես նաեւ նմանատիպ մեղադրանքով այդ գործի շրջանակում անձանց նկատմամբ:

Չնայած դրան՝ մարտի 30-ի նիստում դատավոր Դանիբեկյանը հրաժարվեց դադարեցնել քրեական հետապնդումը եւ հետաձգեց նիստը դատախազների բացակայության պատճառով: Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը ծանուցում ուղարկեց, որ ծավալուն միջնորդություն է պատրաստում եւ խնդրեց տեղափոխել նիստը ապրիլի 6-ին: Բացառված չէ, որ մեղադրանքը վերաորակելու փորձ կձեռնարկվի: Մյուս դատախազներից ոչինչ չի ստացվել: Դատավորը նիստը հետաձգել է ապրիլի 2-ին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ