News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Որեւէ  մեկը Փաշինյանին, կամ իր խմբակի մեկ այլ անդամին,  իրավունք չի տալիս մեր ժողովրդի պատմական իրավունքները զիջել եւ մեր հիշողությունն ու ցավը ուրանալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով ԱԽ քարտուղարի եւ վարչապետի՝ Թուրքիայի հետ մեր մոտեցումներում որոշակի շտկումներ մտցնելու  վերաբերյալ հայտարարություններին։

«Երբ մենք ուժեղ ու միահամուռ էինք, թուրքերն ու ադրբեջանցիները չհանդգնեցին մեր դեմ պատերազմ սկսել։ Նրանք մեր դեմ պատերազմ սկսեցին, երբ ներքինից մենք թուլացանք, պետությունը սխալ ուղով գնաց, պետության ղեկին կանգնեցին մարդիկ, որոնք չունին ազգային  իդեալներ, ազգային տեսլական, եւ հիմա մենք ասում ենք, որպեսզի թուրքերի եւ ադրբեջանցիների հետ երկարաժամկետ հարաբերություններ կառուցենք, որտեղ մենք կկարողանանք ուժեղ դիրքերից  խոսել, մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Որեւէ մեկի մտքով չանցնի, թե զենքով կարող է գալ եւ հայի դեմ կռվել։ Շատ են շահարկում, թե դաշնակցությունը կողմ է պատերազմին, ոչ, դաշնակցությունն ասում է, որ եթե չես ուզում, որ պատերազմ լինի, պետք է պատերազմին պատրաստ լինես»,– ասաց Խաչատրյանը։

Նշենք, որ մարտի 27–ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Թուրքիային համարում է թշնամի պետություն,  ԱԽ քարտուղարն ասել էր, որ «եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ  պետք է լինեն եւ իրենք այդ ուղղությամբ աշխատում են»։

Հաջորդ օրը Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել էր.

«Կարծում եմ՝ մենք տարածաշրջանի նկատմամբ մեր հայացքները պետք է փոխենք։ Մենք պետք է դրա մասին մտածենք։ Այո, ասված է, եւ մենք գիտենք, որ տարածաշրջանում ունենք թշնամիներ, բայց եկեք արձանագրենք՝ ինչքան մենք ենք համարում թշնամի, այնքան էլ մեզ են համարում թշնամի։ Ինչքան մեզ շատ են համարում թշնամի, մենք այդքան ավելի շատ ենք թշնամի համարում»։

«Թշնամությունը ծագեց 1000 տարի առաջ, երբ թուրքերը Ալթայից ներխուժեցին Հայաստան, գրավեցին մեր քաղաքն ու գյուղերը, կոտորեցին մեր ժողովրդին, եւ շարունակեցին կոտորել սրանից մի քանի ամիս առաջ։ Ինչքան էլ, որ մենք ասենք՝ բարեկամություն, դրանից մենք բարեկամ չենք դառնա, իրենք պանթուրքիստական ծրագրեր ունեն։ Եթե մենք ուզում ենք, որ թուրքերի հետ հարաբերությունները կարգավորվեն, պետք է թուրքերը հասկանան, որ ով փորձի մեզ վատություն անել, քառակին կստանա։ Դա է միակ տարբերակը թուրքերի հետ խաղաղ ապրելու համար։ Ով սուրը բարձրացնի, սրով էլ կընկնի։ Մենք ունենք պատմական իրավունքներ, ինչը  չի նշանակում, որ մենք վաղը թուրքերի հետ պատերազմ ենք սկսելու, դա նշանակում է, որ աշխարհաքաղաքական իրավիճակները եթե  լինեն մեզ համար բարենպաստ, մենք մեր պատմական իրավունքներին տեր կկանգնենք։ Որեւե մեկը Փաշինյանին, կամ իր խմբակի մեկ այլ անդամին,  իրավունք չի տալիս, մեր ժողովրդի պատմական իրավունքները զիջել եւ մեր հիշողությունն ու ցավը ուրանալ»,– ասաց Արթուր Խաչատրյանը։

Դաշնակցական  գործչի համոզմամբ՝ նման մակարդակով հայտարարությունների նպատակը  խամաճիկային  պետություն ունենալն է։ 

«Խամաճիկ դառնալ թուրքերի եւ ադրբեջանցիների ձեռքում։ Փորձում են ուրանալ ցեղասպանությունը, մեր իրավունքները.... Անտրամաբանական  է մտածել, որ թուրքի առաջ ծնկի եկած  մարդը կարող է վեր կենալ, շալվարը թափ տալ եւ հավասարը հավասարի հետ նստել եւ խոսել։ Պարտվածը պետք է գնա, գան նոր ուժեր, որոնք կարողանան հայ–թուրքական հարաբերությունները բերել որակական նոր հարթության վրա։ Երբեք հարաբերությունների բարելավում մեր շահի հաշվին չպետք է լինի։ Եթե թուրքերն ընդունեն ցեղասպանությունը, վերացնեն դրա հետեւանքները, այո, իհարկե,  հարաբերությունների  բարելավում պետք է լինի»,– հավելեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ