News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


19-ամյա սերժանտ, հրետանու հաշվարկի հրամանատար Միքայել Դանիելյանը ծառայության մեկնելուց առաջ վերջին ամիսներին բնակվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում. Գրին-քարտ ուներ եւ կարող էր չվերադառնալ Հայաստան:

«Չէր կարողանում համակերպվել այն մտքին, որ կարող է չծառայել: Գերադասեց վերադառնալ հայրենիք ու իր պարտքը տալ, բայց ճակատագիրն այլ կերպ դասավորվեց. վերադարձավ ու հավերժ մնաց իր հայրենիքում»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Միքայել Դանիելյանի հայրը՝ Խաչիկ Դանիելյանը:

Միքայելը ծառայության էր  մեկնել 2019 թվականի ամռանը: Վեց ամիս ծառայել էր Լուսակերտում, ապա որպես հրետանավոր մեկնել Արցախ՝ Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղ:

Պատերազմի օրերին Միքայելը գրեթե ամեն օր զանգում էր հարազատներին:

«Ասում էր՝ անհոգ եղեք, մեր դիրքերն ամուր են: Իրենց հերոսություններից պատմում էր: Առաջիններից են եղել, որ հակահարված են տվել պատերազմի սկսվելու պահին: 35 օր կռվել ու չեն նահանջել»,- նշեց Միքայելի հայրը:

Խաչիկ Դանիելյանը որդու հետ վերջին անգամ խոսել է նոյեմբերի 1-ին՝ նրա մահվան օրը:

«Հակահարվածային գործողություններն իրականացնելուց հետո հասցրել են մտնել թաքստոց, բայց ռմբակոծության պահին իրենց թաքստոցը փլուզվել է: Երկու սերժանտ եւ երկու լեյտենանտ զոհվել են»,- հավելեց  Խաչիկ Դանիելյանը:

Միքայել Դանիելյանն անվճար ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Ապագա ծրագրավորող էր:

Միքայել Դանիելյանը հուղարկավորվել է նոյեմբերի 7-ին «Եռաբլուրում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ