Հակակոռուպցիոն դատարանում մոտ 6 ժամ ընթացող դատական նիստի ժամանակ դատախազը միջնորդեց եւս 3 ամսով երկարաձգել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը։

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը անցած տարվա հունիսից անազատության մեջ է, սկզբում՝ կալանքի, ապա տնային կալանքի տակ։