News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Թաղման արարողակարգերի թիվը գնալով նվազում է, հույս կա, որ այս մղձավանջից դուրս կգանք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Եռաբլուրի սրբոց Վարդանանց նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զաքարիա քահանա Անանյան՝ անդրադառնալով հարցին, թե այս ընթացքում քանի զոհված զինվորի թաղման արարողակարգ է արել։ Քահանան դժվարացավ կոնկրետ թիվ նշել, բայց փաստեց, որ վերջին շրջանում փակ դագաղներով զինվորների մասունքներ են հողին հանձնվում։

«Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ հուղարկավորություններ ենք կատարել, բայց այն ժամանակ ժողովրդի մեջ բոլորովին այլ զգացմունքներ էին, հիմա այլ։ Այս վերջին  պատերազմում և հետպատերազմյան շրջանում ժողովրդի մեջ մի տեսակ հուսալքություն, հուսահատություն է նկատվում, ինչն ազդակ է, կոչ մեզ՝ եկեղեցականներիս, էլ ավելի եռանդուն լծվենք աշխատանքի, որ այս հուսալքությունը հաղթահարենք»,- նշեց Տեր Զաքարիա քահանա Անանյանը՝ հավելելով, որ ժողովուրդը կորցրել է հավատն ամեն ինչի հանդեպ։ Հոգևոր սպասավորն այս իրավիճակում կարևորում է եկեղեցականների դերը, որպեսզի նրանք կարողանան մարդկանց հետ աշխատել և գոնե վերականգնել հավատը։ Իսկ իր մասով նշում է, որ ամեն օր զրուցում է զոհված զինծառայողների ծնողների, հարազատների հետ՝ փորձելով նրանց վիշտը կիսել։ «Յուրաքանչյուր ոք, ով գալիս է այստեղ, կարիք ունի սրտակից զրուցակցի, մարդ, ով կլսի իրեն, մարդ, ով կփորձի գտնել պատասխաններ հարցերի, որոնք հուզում են իրենց։ Հարցերի հարցը՝ «ինչուն» է։ Ինչու՞ ինձ հետ, ինչու՞ իմ զավակի հետ»,- ասում է Եռաբլուրի եկեղեցու քահանան՝ նկատելով, որ եկեղեցու խոստովանության ինստուտը նոր թափով է սկսել վերակենդանանալ, մարդիկ իրենց հոգու վիշտը թափելով, մի փոքր թեթևանում են։

Ի պատասխան հարցին, թե եղե՞լ են դեպքերը, որ անգամ քահանան չի կարողանում բառեր գտնել՝ սփոփելու որդեկորույս ծնողի վիշտը, Տեր Զաքարիա քահանա Անանյանն ասաց․ «Մարդկային լեզուն որքան էլ ճարտար լինի ի՞նչ խոսքեր կարող ես գտնել սփոփելու մինուճար որդին կորցրած ծնողին, որը գալիս է ու հարցերի հարցն է տալիս՝ ինչու՞ իմ մինուճար որդին, ինչու՞ ես։ Մենք հոգևորականներս էլ մարդ ենք ու այդ պահերին շոկի մեջ ենք հայտնվում։ Ու այդ հարցի պատասխանն էլ չկա։ Անշուշտ, դրա պատասխանը կարելի է գտնել, բայց արդյոք մարդը պատրաստ է լսել այն։ Ժամանակի ընթացքում, երբ հույզերը կհանդարտվեն, հարցի պատասխանը կգա ինքն իրեն։ Հիմա հարազատները ցավից փոթորկված հոգիներով պատրաստ չեն ընկալել պատասխանը, որովհետև իրականությունը երբեմն դառն է լինում»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ