News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Կոլոմբոյի ոստիկանությունը հարձակման մեղադրանքով կալանավորել է ներկայիս «Միսիս Աշխարհին» բեմում սկանդալի պատճառով, որի ժամանակ նա պոկել է թագը նոր «Միսիս Շրի Լանկայի» գլխից:

Քերոլայն Ջուրին թագը պոկել է Փուշպիկե դե Սիլվայի գլխից մի քանի րոպե հետո այն բանից, երբ նա հայտարարվել է «Միսիս Շրի Լանկա 2020», փոխանցում է AFP-ն:

Անցյալ տարի Ջուրին եղել է «Միսիս Շրի Լանկան» եւ հաղթել է «Միսիս Աշխարհ» մրցույթում:

Փուշպիկե դե Սիլվան միջադեպից հետո, որը տեսել է ապշահար հանդիսատեսը, հիվանդանոցում բուժման կարիք է ունեցել:

«Մենք կալանավորել ենք Ջուրիին եւ (նրա գործընկեր) Չուլա Մանամենդրային՝ հարձակման եւ վնասվածք պատճառելու մեղադրանքով»,- ասել է բարձրաստիճան ոստիկան Աջիթ Ռոհանան:

Ոստիկանական տեղամասի մոտ դե Սիլվան լրագրողներին ասել է, որ ինքը պատրաստ է մեղադրանքները հետ կանչել, եթե Ջուրին հրապարակայնորեն ներողություն խնդրի, բայց նա հրաժարվել է:

Ջուրին պնդել է, որ դե Սիլվան ամուսնալուծված է, հետեւաբար «Միսիս Շրի Լանկա» կոչումը ստանալու իրավունք չունի:

Տիտղոսին հավակնելու համար մասնակիցները պետք է ամուսնացած լինեն: Դե Սիլվան իր ամուսնուց առանձին է ապրում, բայց նրանք դեռեւս օրինական ամուսիններ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ակցիայից հետո հանցանք կատարելու կասկածով ձերբակալվածների թիվը հասել է 28–ի․ Մելիքյան
6 անձ Էրեբունու ոստիկանական բաժնում են, 12–ը` Կենտրոնի, 10-ը` Նոր Նորքի․․․
Արտակ և Արթուր Սարգսյաններն այսօր պետք է ազատ արձակվեն. փաստաբան
Մինչ այս պահը քննչական կոմիտեն Արտակ և Արթուր Սարգսյաններին…
«Մակարով» ատրճանակից մարդկանց ներկայությամբ կրակել է տղամարդու վրա՝ փորձելով վրեժ լուծել. մանրամասներ Ալավերդու դեպքից
Սպանության փորձ՝ Ալավերդիում․ 42-ամյա տղամարդը վրեժխնդրության շարժառիթով կրակոցներ է արձակել 43-ամյա համաքաղաքացու ուղղությամբ…
Երեք ոստիկան տուժել է ԱՄՆ-ում հրաձգության հետեւանքով
Վիրավորվել է երեք ոստիկան...
Կրակոցներ՝ Նորագավիթում, հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմինը և 30-ից ավելի կրակված պարկուճներ
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի...
Չորաթան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. այն մարվել է 4,5 ժամ անց
Հունիսի 12-ին, ժամը 17:56-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Ամենաշատ