News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսրայելը սերտորեն կաշխատի ԱՄՆ-ի հետ, որպեսզի Իրանի հետ համաձայնագիրը կանխարգելի տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքն ու ապահովի հրեական պետության պաշտպանությունը: Այդ մասին կիրակի հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը Թել Ավիվում իր ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք սերտորեն կաշխատենք մեր ամերիկացի դաշնակիցների հետ՝ ձգտելով նրան, որ Իրանի հետ ցանկացած նոր համաձայնագիր ապահովի աշխարհի երկրների, ԱՄՆ-ի կենսական կարեւորություն ունեցող շահերը, կանխարգելի տարածաշրջանում սպառազինությունների վտանգավոր մրցավազքը, ինչպես նաեւ պաշտպանի Իսրայելը»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ