News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նաթանզի իրանական միջուկային օբյեկտում կատարված դիվերսիան օբյեկտի ուրանի հարստացման գործընթացի դադարեցման չի հանգեցրել, որի արտադրական հզորությունը նախատեսվում է ավելացնել 50 տոկոսով: Այս մասին երկուշաբթի հայտարարել է երկրի փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Ալի Աքբար Սալեհին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Շահիդ Ահմադի Ռոշան» ուրանի հարստացման կայանում երեկ տեղի ունեցած միջադեպը խոչընդոտ չի դարձել հարստացման համար, համալիրում միացված էր արտակարգ էլեկտրամատակարարումը»,- նրա խոսքերը մեջբերել է IRIB հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան: Իրանի փոխնախագահի խոսքով՝  «հնարավորինս սեղմ ժամկետում Նաթանզի հաստատությունը կշարունակի աշխատել արտադրողականության՝ 50 տոկոսով ավելացման ուղղությամբ»:

Նա հավելել է, որ «մի քանի օրվա ընթացքում իշխանությունները վնասված ցենտրիֆուգները կփոխարինեն ավելի մեծ հզորությամբ այլ ցենտրիֆուգներով»:

Իսրայելը պայթյուն է կազմակերպել իրանական միջուկային օբյեկտում. NYT
 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ