News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել «Բասիջ»-ի 8 հրամանատարների, ոստիկանության պետերի եւ երեք բանտերի դեմ՝ կապված 2019-ի նոյեմբերին Իրանում բողոքի ակցիաները ճնշելու հետ:

Պատժամիջոցների ներքո հայտնված բարձրաստիճան պաշտոնյաների թվում է ԻՀՊԿ հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, բացի այդ, թիրախում է հայտնվել «Բասիջ»-ի հրամանատար Գոլամրեզա Սուլեյմանին:

Նշվում է, որ 2019-ի նոյեմբերին երկրի շատ քաղաքներում չզինված ցուցարարներ եւ այլ խաղաղ բնակիչներ են զոհվել եւ վիրավորվել:

Իրանը բազմիցս հերքել է Արեւմուտքի մեղադրանքները մարդու իրավունքների խախտման մեջ:

  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ