News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ Գեւորգ Բաղդասարյանը համոզված է, որ արդարացումը արդարադատության հետ ոչ մի կապ չունի: Այս մասին նա հայտարարել է դատական ​​նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը շարունակվում է: Մնացել է երկու ամբաստանյալ՝  նախկին նախագահը եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Երկու մյուս ամբաստանյալները՝ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը եւ Յուրի Խաչատուրովը՝ այլեւս ներգրավված չեն գործընթացում: Նախորդ նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դադարեցրեց քրեական հետապնդումը բոլոր մեղադրյալների նկատմամբ 300.1 հոդվածի համաձայն: Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Գեւորգյանը, Սեյրան Օհանյանը եւ Յուրի Խաչատուրովն արդարացվեցին 300.1 հոդվածով:

Սակայն Քոչարյանը եւ Գեւորգյանը մեղադրում են ոչ միայն սահմանադրական կարգը տապալելու մեջ: Նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նախկին փոխվարչապետին մեղադրանք է առաջադրվել 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, նախկին փոխվարչապետին՝ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Դատախազը հայտնեց, որ ինքը դատավորի որոշմանը մանրամասն ծանոթանալու ժամանակ չի ունեցել, այն նոր է ստացել: «Ծանոթ եմ փաստաբանների հրապարակումներից, փաստարկները համոզիչ չեն: Ավելին, ներկա իրավիճակն անհամատեղելի է արդարադատության հետ: Կիրառված նորմը հակասահմանադրական ճանաչելու արդյունքում հանցակազմ կա, իսկ մարդն արդարացվել է»,- ասաց դատախազը: Ինչ վերաբերում է կաշառքին եւ նրան, որ դատարանները խոստովանել են հիմնավորված կասկածների բացակայությունը, դատախազը հայտարարեց, որ դրանք սուբյեկտիվ գնահատականներ են, եւ վերջնական որոշումը պետք է կայացնի դատարանը:

Գեւորգ Բաղդասարյանը չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ եթե դատավոր Դանիբեկյանն իրենց միջնորդությամբ դիմեր Սահմանադրական դատարան, դա կխախտեր անմեղության կանխավարկածը: Դատախազը սկսեց մանրամասն դատողությունների անել օրենքի զարգացման, մեղադրանքի բովանդակությունը փոխելու դատարանի իրավունքի, դատարանի սահմանափակումների վերաբերյալ, որը արարքի որակումների հետ անհամաձայնության դեպքում ստիպված է ընտրություն կատարել իր տրամադրության տակ եղած գործիքակազմից, եւ արդյունքում ցանկացած որոշում հեռու է արդարադատությունից: «Արդարությու՞ն է արդյոք այն, որ մեզ զրկում են մեղադրանքը վերաորակելու իրավունքից: Եթե ​​ընդհանուր նորմը վերացված է, բայց մասնավորը մնում է եւ մեզ թույլ չեն տալիս օգտվել դրանից, արդյո՞ք դա է արդարություն է»,- վրդովվեց Բաղդասարյանը՝ մեկ անգամ եւս մասնագիտական ​​անհամաձայնություն հայտնելով Սահմանադրական դատարանի որոշման հետ: Հիշեցնենք, որ դատարանը 300.1 հոդվածը (սահմանադրական կարգի տապալումը) անորոշ եւ հակասող էր ճանաչել Սահմանադրության 78-րդ եւ 79-րդ հոդվածներին:

Այս կապակցությամբ դատախազությունը որոշեց վիճարկել առկա օրենսդրական կարգավորումները, որոնք թույլ չեն տալիս վերաորակել մեղադրանքը 309 հոդվածով (պաշտոնեական դիրքի չարաշահում): Գլխավոր դատախազն արդեն դիմել է Սահմանադրական դատարան: Դատախազները փորձել են նույնի մասին միջնորդել դատարանում: Ճիշտ է, դատարանը հրաժարվեց: Փաստացի ստացվեց, որ դատախազներն առաջարկել են ոչ թե դադարեցնել քրեական հետապնդումը չորս մեղադրյալների նկատմամբ Քրեական օրենսգրքի արդեն գոյություն չունեցող հոդվածով, այլ սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը:

Շարունակելով պատասխանել հարցերին՝ Բաղդասարյանը պարզաբանեց, որ 300.1 հոդվածն անորոշ չի համարում: Դատախազի խոսքով՝ ստացվեց, որ հոդվածը հասկանալու համար հարկավոր է ավելի շատ գրքեր կարդալ եւ ընդլայնել հորիզոնը: Նրա կարծիքով՝ Վենետիկի հանձնաժողովը եւս հոդվածը խնդրահարույց չի համարում:

Վերադառնալով 309 հոդվածին՝ նա խոստովանեց, որ այն վաղեմության ժամկետ է ենթադրում, բայց այդ դրույթը կարող է կիրառվել միայն մեղադրյալի համաձայնությամբ: Այսինքն՝ ընտրությամբ. կա՛մ շարունակել գործընթացն արդարացման հույսով, կա՛մ համաձայնել դատվածություն ունենալ այս հոդվածով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ