News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իլոն Մասկը եւ Եվրոպայի ամենահարուստ մարդը՝ Բեռնար Առնոն, մեկ շաբաթվա ընթացքում իրենց կարողությունն ավելացրել են յուրաքանչյուրը 13 միլիարդ դոլարով եւ մոտեցել են աշխարհի ամենահարուստ գործարար Ջեֆ Բեզոսին, գրում է Forbes-ը:

Louis Vuitton-ի սեփականատեր Բեռնար Առնոյի կարողությունը մեկ շաբաթվա ընթացքում աճել է 13 միլիարդ դոլարով: Ֆրանսիացին շաբաթվա ընթացքում կապիտալի աճով առաջատար է դարձել համաշխարհային միլիարդատերերի շրջանում: Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը նրան մի փոքր է զիջում՝ նրա կարողությունն ավելացել է 12,8 մլրդ դոլարով: Միլիարդատերերը շուկաների ռեկորդային աճի հիմնական շահառուներն են, որոնք չորրորդ շաբաթն անընդմեջ թարմացնում էին ռեկորդը:

Առնոյի LVMH ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթվա ընթացքում աճել են 7,8%-ով եւ հասել են ռեկորդային բարձրության: Ներդրողները ընկերությունից սպասում են մեծ վաճառքներ եւ ողջունում են նոր ձեռքբերումներն ու համագործակցությունները: 15,8 միլիարդ դոլարով Tiffany & Co. ոսկերչական ապրանքանիշի գնումը դրական ազդեցություն է ունեցել: Առնոյի կարողությունը հասել է 181,6 միլիարդ դոլարի, վկայում է Forbes-ի վարկանիշը, որը թարմացվում է իրական ժամանակում: Գործարարի կապիտալը 2020 թվականի մարտից աճել է ավելի քան 100 միլիարդ դոլարով:

Ներկայումս Մասկի կարողությունը գնահատվում է 179,7 միլիարդ դոլար: Tesla-ի բաժնետոմսերը սակարկումների շաբաթն ավարտել են գրեթե 740 դոլարով՝ հինգ օրում դրանք թանկացել են 9,3%-ով: Ընկերության բաժնետոմսերը սկսել են արագ աճել այն բանից հետո, երբ Canaccord Genuity-ի վերլուծաբան Ջեդ Դորսհայմերը բաժնետոմսի գնի կանխատեսումը ավելի քան երկու անգամ ավելացրել է` մեկ բաժնետոմսի համար 419-ից հասցնելով 1071-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ