News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Սահմանադրությունը նախագահի համար նախատեսում է շատ սահմանափակ լիազորություններ, որոնց մեջ որեւէ կերպ չի մտնում այն, ինչ տեղի ունեցավ երկու օր առաջ, երբ նախագահը սկսեց մեկնաբանել, թե ինքն ինչ մտահոգություններ ունի օրենքի նախագծի հետ կապված: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

«Սահմանադրությամբ հստակ ֆիքսված է, որ երբ ԱԺ-ն ընդունում է օրենքներ, նախագահը կամ այն ստորագրում է, եթե սահմանադրականության հետ կապված խնդիր է տեսնում ուղարկում է ՍԴ,  իսկ ակնհայտ է, որ Ընտրական օրենսգրքի այս նախագծի հետ կապված սահմանադրականության խնդիր չկա, նաեւ դա արտացոլված է իր հայտարարությունում: Իսկ մեկնաբանություններ տալու լիազորություններ Նախագահը չունի:

Հավանաբար փորձում է դրանով հիմնավորել իր որոշումը, որ չի ստորագրելու օրենքը: Եթե այս նախագիծն ավելի վաղ ստորագրվեր, դա հնարավորություն կտար, որ Ընտրական օրենսգրքի ավելի մեծ նախագիծը, փաթեթը, շատ ավելի վաղ ընդունենք: Ես բազմիցս ասել եմ, որ մենք նախատեսում էինք դա ապրիլի 13-ի լիագումարն նիստին ընդունենք, բյց այս նախագծի ստորագրված չլինելը ստիպեց մեզ հետաձգել դա»,-ասաց նա:

Հարցին, թե ե՞րբ ԱԺ օրակարգ կբերեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մեծ փաթեթը, Դանիելյանը պատասխանեց. «Հաջորդ շաբաթ: Ես կարծում եմ, որ իրատեսական է, որ մենք կկարողանանք ունենալ Ընտրական օրենսգրքի փաթեթի քննարկում եւ քվեարկության արդեն հաջորդ շաբաթ: չեմ ուզում բացառել, որ ստիպված կլինենք 24-ժամյա ռեժիմով դա իրականացնել, որովհետեւ միայն այդ դեպքում կկարողանանք մինչեւ մայիսի սկիզբ ընդունած ունենալ օրենսգիրքը: Եթե նախագահը այդ փաթեթն էլ չստորագրի եւ 21-օրյա ժամկետը գնա, ապա այս դեպքում ռիսկի տակ է դրվում այդ մեծ փաթեթի ցանկացած կետի կյանքի կոչումը  հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների ժամանակ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ