News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները պետք է պաշտոնապես դադարեցվեն, եթե Անկարան շարունակի իր ավտոկրատ ուղին, ասել են եվրախորհրդարանականները` նշելով, որ դա հրատապ որոշում է, քանի որ երկրում հիմնարար ազատությունները սահմանափակվում են, հայտնում է Reuters-ը:

Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն ընդունել է ԵՄ-ին Թուրքիայի թեկնածության վերաբերյալ զեկույցը, որը կներկայացվի մայիսին կայանալիք լիագումար նիստում: Ընդունման դեպքում այն խորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը ​​կդառնա:

ԵՄ կառավարությունները հայտարարում են, որ այլախոհների ճնշումը նախագահ Թայիփ Էրդողանի կողմից եւ նրա ավելի ու ավելի ավտոկրատ դառնող կառավարումը` նախագահական լայն լիազորություններով, երկիրը հեռվացնում են ԵՄ-ից:

«Այս զեկույցը, հավանաբար, Թուրքիայում տիրող իրավիճակի ամենադաժան քննադատությունն է»,- ասել է ԵՄ-ի իսպանացի պատգամավոր Նաչո Սանչեսը, ով վարում էր խորհրդարանական քննարկումները: «Սա արտացոլում է այն ամենը, ինչը, ցավոք, տեղի է ունենում երկրում վերջին երկու տարվա ընթացքում, մասնավորապես` մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ոլորտում»,- ասել է նա:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցում ԵՄ օրենսդիրները հայտարարել են, որ ԵՄ անդամակցության բանակցությունները պետք է պաշտոնապես դադարեցվեն եւ ապա  վերանայվեն` Թուրքիայի հետ սերտ կապերը պահպանելու այլ ուղիներ դիտարկելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ